Էներգետիկ համակարգ
Ծրագրեր
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» հաստատված ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 10- ի թիվ 54 արձանագրային որոշմամբ, և
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040թ.), որը դեո նոր պիտի հաստատվի։ Որպեսզի նշված փաստաթղթերում հեշտ տեսնեք այն, ինչ ասում եմ, դրանք ընդգծված են տարբեր կամայական գույներով։
Հիմա բացատրեմ մտահոգությունը:
Նախ, 2015թ. ծրագիրը մշակված է MARKAL-Armenia (USAID-ի միջոցներով մեզ տրամադրված) համակարգչային ծրագրով` Էներգետիկայի ինստիտուտի մասնագետների կողմից: Այն չափազանց լուրջ է, քննարկում է մի քանի հնարավոր տարբեր սցենար, ջերմային էներգիայի աղբյուրների նոր հզորությունների, հարևան երկրների հետ փոխհոսքերի պայմանագրերի, դրանց երկարաձգման կամ դրա անհնարինության, հաղորդակցման հզորությունների ավելացման կամ չավելացման, Ռուսաստանից գազի առկա հոսքի, գազի հնարավոր նոր պահեստարանների կառուցման կամ չկառուցման, ՀՆԱ-ի աճ և այլ հարցեր:
Բոլոր սցենարներում ծրագիրը պարտադրում է կառուցել նոր ատոմային բլոկը, սակայն սցենարների հետազոտության արդյունքում ծրագիրը որպես տնտեսապես հիմնավորված տարբերակ առաջարկում է 600 ՄՎտ ատոմային բլոկը՝ 1000 ՄՎտ ատոմային բլոկի փոխարեն:
Բոլոր սցենարներում մոդելի կողմից առաջարկվում է 500 ՄՎտ-անոց ջերմային էներգաբլոկ 2021թ., որն աշխատում է լրիվ բեռնվածքով մինչև 2026թ., իսկ 2027թ.-ին առաջարկվում է կառուցել CANDU-670 տեսակի միջուկային մեկ էներգաբլոկ:
Վերոնշյալ վերլուծությունը եզրահանգում է նրան, որ միջուկային էներգետիկայի զարգացումը (անկախ միջուկային բլոկ(եր)ի տեսակից) «երկարաժամկետ» ֆինանսավորման գործիքի օգտագործման դեպքում հանդիսանում է Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տնտեսապես նպատակահարմար ուղի։
Այսպիսով, MARKAL-Հայաստան համակարգչային մոդելն առաջարկում է մինչև 2027թ. կառուցել CANDU-670 տեսակի միջուկային էներգաբլոկ, հետագայում դրա կողքը մեկ այլ էներգաբլեկ կառուցելու հեռանկարով։ Ընդ որում, ծրագրում նշված է, որ այն պետք է սկսել անհապաղ՝ 2017թ., հաշվի առնելով, որ ատոմային բլոկի կառուցումն ու գործարկումը կտևի 10 տարի:
Մինչև 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագրի համեմատությամբ, մինչև 2040թ. ռազմավարական ծրագիրը, իմ կարծիքով, նմանվում է կենացի իր եզրահանգումների մակերեսայնությամբ։ Հասկանալի չէ, թե այն ով և ինչի հիման վրա է մշակել, ինչ սցենարներ են քննարկվել, ինչով է դա կազմում դեոևս գործող՝ մինչև 2036թ. ծրագրի շարունակությունը և արդյոք այդպիսին հանդիսանում է, թե՝ ոչ, քանի որ ակնհայտ է, որ շատ մասերում դրանք հակասում են։
Մինչև 2036թ. ծրագրի դրույթների պահանջները արդեն խախտվել են ատոմային նոր բլոկի կառուցման անվիճարկելի պահանջի խախտման հարցում։
Նոր ծրագրում, այլոց թվում, նշված է, որ.
- “ՀԱԷԿ-ի՝ 2026-ից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը։ Ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաև արտանետումների ծավալը”:
- ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականները արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%–ի կամ 1.8 մլրդ կՎտժ ի: (Նկատենք, որ այսօր այն չկա, և հնարավոր ընդյալնման սեգմենտը ատոմային էներգետիկային հաշվին պիտի լինի:Նշումն իմն է) Այդ նպատակով անհրաժեշտ է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով ավելի մեծ քանակի արևային հզորությունների կառուցման դեպքում այս փուլում, հաշվի առնելով համակարգի ենթակառուցվածքային հնարավորությունները և հարևան երկրների հետ կանխատեսվող առևտրի ու փոխհոսքերի ծավալները, ոիսկային կարող է լինել համակարգի հուսալիության և անվտանգության տեսանկյունից:
- Այդ նպատակով 2020 թվականին ՀՀ կառավարությունը կմշակի համապատասխան օրենսդրական փաթեթ վերականգնվող էներգիա օրգտագործող կայաններին արդեն իսկ այս փուլում էլեկտրաէներգիա վաճառելու նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման։ Ինչ վերաբերում է պետություն-մասնավոր գործակցությանը, ապա Հայաստանի կառավարությունը համակարգային նշանակության էլեկտրաէներգիա արտադրող կայանների կառուցման համար նման պայմանագրեր է կնքելու բացառապես մրցակցային եղանակով ներդրողներ ներգրավելու միջոցով և միայն այն դեպքերում, երբ էլեկտրաէներգետիկական շուկա դրանց մուտքը հնարավոր չէ ապահովել առւսնց պետության կողմից լրացուցիչ երաշխիքների տրամադրման։ Այս ֆոնին անհասկանալի է, թե էմիրաթցի ներդրողները ինչպես պիտի ակնկալեն ստանալ PPA)
- Գործող ատոմային կայանի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո դիտարկվում է գործող կայանի հարթակում ավելի փոքր հզորության Էներգաբլոկի կառուցման տարբերակը, որը թույլ կտա նաև չմեծացնել Հայաստանի կախվածությունը ներկրվող բնական գազից։
Ինչպես վերը նշվածից տեսնում եք, այս ծրագրում ոչ թե խոսվում է CANDU-670 տեսակի միջուկային մեկ էներգաբլոկի մասին, այլ ավելի փոքր հզորության էներգաբլեկի, ինչը ոչ մի կերպ չի կարող համապատասխանել տարբեր սցենարների համադրությամբ համակարգչային ծրագրով հաշվարկած տարբերակին։ Միաժամանակ, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել վերևում կարմիր գույնով ընդգծված այն դիտարկմանը, որ «Վերլուծությունները ցույց են տալիս, որ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով ավելի մեծ քանակի արևային հզորությունների կառուցման դեպքում՝ այս փուլում, հաշվի առնելով համակարգի ենթակառուցվածքային հնարավորությունները և հարևան երկրների հետ կանխատեսվող առևտրի ու փոխհոսքերի ծավալները, ոիսկային կարող է լինել համակարգի հուսալիության և անվտանգության տեսանկյունից:»:
Ինչպես տեսնում եք, այս փուլում չափազանց վտանգավոր է էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով արևային մեծ հզորությունների կառուցումը Հայաստանում, քանի դեո հարևան երկրների հետ դեալ առևտրի և փոխհոսքերի ծավալ ապահովող ենթակառուցվածքներ չկան։ Ինչի մասին ես գրել էի իմ նախորդ նամակում:
Մտահոգությունս, ինչպես տեսնում եք երկու ծրագրերի համեմատությունից, իրական է և ոչ թե՝ ենթադրություն։
Մասնավորապես, առաջին ծրագրում արված միանշանակ եզրահանգումը, որ բոլոր քննարկված սցենարներում մոդելի կողմից առաջարկվում է 2027թ.-ին ունենալ CANDU-600, կամ 670 տեսակի միջուկային մեկ էներգաբլոկ, իսկ մինչև 2040թ. ծրագիրը արդեն հպանցիկ խոսում է գործողից փոքր, ինչ որ անհասկանալի ու առանց հիմնավորում գրած ինչ որ հզորության էներգաբլոկի մասին: Հետևաբար, ատոմային էներգաբլոկի գաղափարն աստիճանաբար մղվում է հետին պլան։ Հանուն արդարության պետք է նկատել, որ գոնե այս ծրագիրը գրողները հասկացել են, որ գնման երաշխիքով ավելի մեծ քանակի Արևային կայաններ կառուցելը ևս ռիսկային է համակարգի հուսալիության և անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով հարևան երկրների հետ հոսքերի առկա ենթակառուցվածքները և այլն։
Ինչպես վերևից կարող եք տեսնել, խոսքը այս փուլում եղած իրավիճակի մասին է, որը կարող է վճոորոշ դառնալ երկրի համար։ Առաջին ծրագրով նշվում է, որ պիտի հիմա (այս փուլում) անհապաղ սկսել ատոմային նոր բլոկի կառուցումը: Հակիրճ եզրահանգում։
Ինչպես նշել էի, եթե այս փուլերի հերթականությունը խախտենք, ինչն ակնհայտ անում ենք արագ տեմպերով, ապա մենք մեզ կգցենք տեխնիկական ծուղակը ու նոր ատոմակայանի մասին խոսք լինել չի կարող, պարզապես այն պատճառով, որ մեր առկա բարձրավոլտ ցանցում այլևս չի մնա առկա ազատ թողունակություն (դա այօր էլ չնչին է): Նոր թողունակության հզորությունները (ներառյալ՝ հյուսիսային և հարավային ուղղությամբ արտահանման գծերը) կառուցելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ և երկար ժամանակ, որը մենք չունենք։ Ըստ էության, կհայտնվենք մի վիճակում, որ որևէ ներդրում ատոմակայան կառուցելու համար այլևս չի ունենա նպատակահարմարություն և ո՛չ էլ տեխնիկական հնարավորություն։ ո’չ ֆինանսական
Այսպիսով, սրտատեգիական առումով չի կարելի ատոմակայանը փոխել արևային կայանով, այլ կերպ ասած, ատոմը՝ ապակիով։ Չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք: Մի բան է, ունենանք ատոմային կայան, որի ուղղությամբ դժվար է պատկերացնել, որ կկրակեն, մեկ այլ բան է, որ ունենանք արևային կայան, որի ուղղությամբ մեկ հրթիռ թողնելու դեպքում, օրինակ` Մազդարի 400 մեգավատ արևային (ֆոտովոլտայիկ կայանի) հզորությունը կարելի է միանգամից չեզոքացնել, այսինքն, մեզ զրկել էներգետիկայից։ Չմոռանանք, որ հարևան Թուրքիան և Ադրբեջանը կառուցում և պլանավորում են կառուցել մի քանի ատոմային էլեկտրակայան։ Մենք կարիք չունենք նրանց նման անցնել շուրջ տասը տարի ճանապարհ, մինչև ստանանք ՄԱԳԱՏԷի համաձայնույունը: Մեր բազան պատրաստ է և հավանություն ստացած: Հետևաբար, ինչու ենք արագ տեմպերով զարկ տալիս արևային կայաններին, երբ դրան աջակցող տեխնիկական հնարավորությունները չկան և այն պիտի արվի ատոմայինի հաշվին։ Խնդրում եմ ձեռնարկել շտապ միջոցներ հարցը քննարկելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար: