Հայեցակարգ ուսումնական ծրագրի
Ծրագրեր
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական պաշտպանության ռազմական նվազագույն գիտելիքների և հմտությունների ուղղությամբ առաջարկվող անհրաժեշտ սկզբնական միջոցառումների մասին
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական պաշտպանության բնագավառում ներկայումս հիմնականում ձևավորված է նորմատիվ իրավական հիմքը: Իրականացվում են քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահպանման համալիր միջոցառումներ:
Զինված ուժերից բացի, Հայաստանի Հանրապետությունում նախատեսում է նաև ստեղծել աշխարհազոր՝ (շրջանառության մեջ է դրվելու «Աշխարհազորի մասին» ՀՀ օրենքի նախագիծ), մինչև 100 հազար աշխարհազորայինով, որը ըստ էության այն է ինչ առաջարկվում է սույն հայեցակարգով, իհարկե որոշակի առանձնահատկությունների հաշվառմամբ:
Ժամանակակից պահանջներից ելնելով՝ իրականացվում է բնակչության կենտրոնական ազդարարման համակարգի արդիականացում: Անցկացվում է բնակչության ուսուցում, ղեկավար կազմի, մասնագետների մասնագիտական պատրաստականության բարձրացում: Անհրաժեշտություն է առաջանում լայնորեն կիրառել ժամանակակից ուսուցման մեթոդները և տեխնիկական միջոցները:
Ոչ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքացիական պաշտպանության համակարգում առկա են դեռևս չլուծված մի շարք խնդիրներ` ըստ այդմ մեծ ուշադրություն է դարձվում բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերին:
Դրանք են`
- դածին աղետների կառավարման առումով գոյություն ունեցող իրավիճակներով պայմանավորված տարածքային, տեղական և օբյեկտային մակարդակներում ձեռնարկվող միջոցառումների մեխանիզմների հետագա կատարելագործում, կազմակերպչական հիմքերի հստակեցում, նշված բնագավառում պատասխանատվության հստակեցում և կառավարման մարմինների միջև` ըստ համակարգման, պարտավորությունների սահմանազատում,
- խաղաղ և պատերազմական պայմաններում զինվածության և նյութատեխնիկական ապահովման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման անհրաժեշտություն,
- տեխնիկական վերազինվածությունն ու նյութատեխնիկական հիմքի ամրապնդում,
- բնակչության իրազեկման և կառավարման համակարգերի հետագա տեխնիկական կատարելագործում, կապի միջոցների արդիականացում և նորագույն կապի համակարգերի և տեխնիկական միջոցների կիրառում,
Պատերազմական ժամանակաշրջանում զորահամալրումից հետո մնացող ինժեներական տեխնիկան լիովին չի կարող ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացումը:
Բավարար չէ բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության մակարդակը:
Ընդ որում, ոչ բավարար մակարդակում են քաղաքացիական պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ շինությունների, տրանսպորտային, տեխնիկական միջոցների վիճակը, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծման նպատակով:
Ստորև ներկայացնում ենք այն փորձնական Ծրագիրը` անհրաժեշտ միջոցառումներով, ինչը կնպաստի ոլորտի` որոշակի առումով սկզբնական զարգացմանն միտված միջոցառումներին, ապահովվելով դրա` գոնե մեկ փոքր բաղադրիչը:
- ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
- 1.Հայաստանի Հանրապետության առնվազն 2 քաղաքում` սկզբնական փուլում, նախատեսվում է ապահովվել համապատասխան սարքավորումներով և մասնագետներով հագեցված` ինչպես ստացիոնար (մշտական գործող), այնպես էլ առնվազն 1 շարժական ուսումնական կենտրոնով (այսուհետ` Ուսումնական լաբորատորիաներ):
2.ՍՏԱՑԻՈՆԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ - 2.Ստացիոնար Ուսումնական լաբորատորիաները պետք է լինեն առանձնացված այլ տարածքներից` (առանձին մուտք),
2.3.Ստացիոնար Ուսումնական լաբորատորիաների յուրաքանչյուրի ընդանուր մակերեսը պետք է կազմի ոչ պակաս քան 150-170 քմ,. որտեղ կառանձնացվեն`- ուսումնական–տեսական դասընթացների համար լսարաններ, 15-25 ունկնդրի համար նախատեսված, որտեղ սարքավորումները պետք է համապատասխանեն ունկնդիրների սկզբնական ռազմական պատրաստվածության և ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին և պետք է բավարարեն այդպիսի լսարանների տեխնիկական և գեղագիտական որոշակի պահանջների:
Սարքավորումները ներառում են կահույք, դասավանդման համար անհրաժեշտ սարքավորումներ, ուսումնական նյութեր և տեխնիկական ուսուցողական նյութեր, ինչպես նաև որոշ հարմարանքներ և կցամասեր:
Լսարանի կահույքը նախատեսվում է ինչպես դասախոսի և ունկնդրի համար աշխատատեղերի (դասասենյակի կահույք), այնպես էլ կրթական սարքավորումները (օժանդակ սենյակների կահույք) տեղադրելու և պահելու համար տարածք:
Դասասենյակի կահույքը ներառում է՝ դասախոսի սեղան, ունկնդիրների սեղաններ, պատի վրա տեղադրված գրատախտակ՝ (ըստ անհրաժեշտության նաև ինտերակտիվ),
սարքավորումներով, պրոյեկտման սարքավորումների տակդիր և մագնիտոֆոն և տարբեր աթոռներ:
Օժանդակ սենյակների կահույքը բաղկացած է տարբեր նշանակության պահարաններից, դարակաշարերից, զենքի բուրգերից (պահարաններ), առկա վարժական զենքի մաքրման և հավաքման սեղաններից և այլն:
- ոչ ավելի քան 6 ունկնդրի գործնական վարժանքի համար նախատեսված ուսումնական- գործնական բազմաֆունկցիոնալ տակտիկական վարժասենյակներ, որտեղ կտեղադրվեն` ըստ հնարավորության, «Նշանակետ, Մենամարտ և Վրիժառու» վարժական-ուսումնական սարքերը,
- առաջին բժշկական օգնության գործնական վարժանքների համար ոչ պակաս, քան 10 ունկնդրի համար նախատեսված լաբորատոր-դասասենյակ լսարաններ,
առանձին պահասենյակ` չհրկիզվող և հատուկ փականով պահարան, որը ըստ անհրաժեշտության կապահովվի վարժական–ուսումնական զենք–զինամթերքի պահպանությունը և կսահմանափակի դրա անարգել հասանելիությունը, այդպիսի հասանելիության թույլտվություն չունեցող կամ սահմանափակ թույլտվություն ունեցող անձանց համար:
3. ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1Շարժական Ուսումնական լաբորատորիաները դրանք` ուսումնական վարժասարքերի համար հատուկ կահավորված բեռնատար ավտոմեքենաներն են, որոնք նախատեսվում են ապահովվել ինչպես «Նշանակետ, Մենամարտ և Վրիժառու» վարժական-ուսումնական սարքերի համար նախատեսված շարժական-արտագնա հնարավորություններ, ոչ ստացիոնար` մշտական գործող, շենք, շինություններում տեղադրված վարժասարքերի տեղաշարժման տեխնիկական աննպատակահարմարությունից ելնելով.
այնպես էլ ուսումնական-գործնական դաշտային զորավարժությունների անցկացման համար սարքավորումներ և ըստ անհրաժեշտության, փորձագետների տեղաշարժ, որոնք կապահովվեն ավելի լայն մասնակիցների հասանելիությունը նշված զորավարժություններին և ուսումնական վարժասարքերին:
Ընդ որում, Շարժական Ուսումնական լաբորատորիաները հնարավորություն կտան նաև դաշտային` ավելի իրական պայմաններում անցկացնելու ուսումնավարժանքները, դաշտային-վրանային հավաքների անցկացմամբ:
4. ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԻՔ
4.1 Առաջարկվող խմբերն են Հայաստանի Հանրապետության 20-50 տարեկան գործունակ բոլոր քաղաքացիները (ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք), որոնք չեն ծառայում Հայաստանի Հանրապետության որևիցե ուժային կառույցում, իրավապահ համակարգում` այդ թվում դատական իշխանության ներկայացուցիչ չեն` բացառությամբ այս կառույցներում ներգրավված հանրային և քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի:
Ընդ որում, մասնակիցների տարիքային ցենզի ներքին և վերին շեմը պայմանավորված է սպասվող «Հայաստանի Հանրապետությունում Աշխարհազորի մասին» ՀՀ օրենքով, աշխարհազորայինի նվազագույն և առավելագույն տարիքը սահմանելուց:
4.2 Առաջին–փորձնական փուլի ավարտից հետո, սույն մասի 4.1 կետում չնշված անձիք պետք է ներգրավված լինեն դասընթացներին պարտադիր կարգով, անկախ զբաղեցրած պաշտոնից:
4.3 Առաջին–փորձնական փուլում, ներգրավվածությունը պարտադիր չէ և այն կկրի կամավոր բնույթ:
4.4 Առաջին–փորձնական փուլում նախագծին ներգրավված անձանց մասնակցությունը կլինի աշխատանքային օրերին գործատուի հաշվին, տարեկան մեկից երկու անգամ, կախված գործող կենտրոնից մասնակցի գտնվելու հեռավորությունից և ինչպես վերը նշվեց ապագայում մասնակցությունը կկրի պարտադիր բնույթ, ինչը ենթադրում է անհրաժեշտ օրենսդրության ընդունում, որով ի թիվս կանոնակարգման կսահմանվեն նաև` այդ թվում պարտադիր մասնակցությունից կանխամտածված խուսափելու իրավական հետևանքները:
4.5 Մասնակիցների իրազեկումը դրա ժամանակի և վայրի մասին, ուր անհրաժեշտ է ներկայանալ, պետք է իրականացվի տարբեր եղանակներով (պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, այդ թվում օգտագործելով սոցիալական ցանցերը, փոստային ծառայությունները, հեռահաղորդակցության կապի միջոցները, տեղական լրատվամիջոցները և անհրաժեշտ իրազեկման այլն միջոցներ` ըստ դրանց հասանելիության), կախված վայրից, ժամից և ընտրված մարտավարությունից:
4.6 Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի համապատասխան
4.7 Վկայականը կհանդիսանա միակ փաստաթուղթը, որով կհիմնավորի նշված անձի` դասընթացներին մասնակցության փաստը:
5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Ուսումնական լաբորատորիաներում պետք է անցկացվեն «քաղաքացիական պաշտպանություն» թեմայով տեսական և գործնական դասընթացներ` համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ օրենսդրությամբ նման լիազորությամբ օժտված այլ լիազորված մարմինների կամ կազմակերպությունների, դրանցում աշխատող մասնագետների հետ համատեղ մշակված ծրագրերի և վերջիններիս անմիջական մասնակցությամբ:
5.1 Թեմաները, որոնք պետք է պարտադիր ներառվեն ուսումնական ծրագրերում, դրանք յուրաքանչյուր մասնակցի` անհրաժեշտ և պարտադիր գործողություններն են`
- տարերային աղետների` մասնավորապես երկրաշարժերի ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վտանգավոր սեյսմիկ և դրա հետևանքով աղետների հնարավոր առաջացման գոտում,
- բնակկլիմայական փոփոխությունների և ջերմային ֆոնի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված հրդեհների ժամանակ,
- առաջին անհրաժեշտ բժշկական և այլ օգնության առաջացման ժամանակ,
- ռմբակոծության կամ հրետակոծման ժամանակ,
- զանգվածային ոչնչացման զենքի` ըստ տեսակի, կիրառման ժամանակ,
- հայտարարված աշխարհավարակների (պանդեմիա), կամ համաճարակների ժամանակ,
- օկուպացված կամ աղետի գոտուց մարդկանց տարհանման ժամանակ,
- հրազենային զինատեսակների ավելի մասնագիտական ուսումնասիրություն և դրանց խնամքի հմտությունների տիրապետում,
- պաշտպանական մարտերի վարման հմտությունների նվազագույն իմացություն:
Վերոնշյալ խնդիրների լուծման նախնական փուլում առաջարկվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի բաղադրիչները կհանդիսանան ուսումնական ծրագրերի մշակում և երկու–երեք ուսումնական կենտրոնների կազմակերպում ՀԿ միջոցներով:
6. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԱՇԱՐ
Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոններն են՝
- քաղաքացիական պաշտպանության գիտելիքների պակասը,
- սեյսմիկ գոտում գտնվելը,
- աղետներին պատրաստվածության ծրագրի բացակայությունը,
- համայնքաբնակները պատրաստ չեն համապատասխան քայլերի դիմել վերահաս և փաստացի վտանգի դեպքում:
Ըստ այդմ առավել քան կարևոր են տեսական–անհրաժեշտ հետևյալ առարկաների հասանելիությունը`
- «Ճգնաժամ» հասկացությունը։
- Ճգնաժամային կառավարման սահմանումը և ազդեցության ուղղությունները։
- Վտանգների դասակարգումը։
- Ճգնաժամային կառավարման գործընթացները կանխվող վտանգների դեպքում։
- Ճգնաժամային կառավարման գործընթացները չկանխվող վտանգների դեպքում։
- Ճգնաժամային կառավարման գործընթացները մասնակի կանխվող վտանգների դեպքում։
- Վտանգների գնահատման համարան հրաժեշտ ընդհանուր բնութագրերը։
- Խոցելիության վրա ընդհանուր ազդեցությունները։
- Արտակարգ իրավիճակներ
- արտակարգ իրավիճակների սահմանումը։
- բնակչության պաշտպանության սահմանումը,
- բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումները,
- բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները,
- բնակչության պաշտպանության ձևերը,
- բնակչության տարհանումը,
- բնակչության պատսպարումը,
- բնակչության անհատական պաշտպանությունը։
- արտակարգ իրավիճակների սահմանումը։
- Կազմակերպությունների իրավասությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավասությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում։
- Փրկարար ուժերի գոծունեությունն արտակարգ իրավիճակներում։
- Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը։
- Քաղաքացիական պաշտպանություն հասկացությունը։
- ո՞րն է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքը։
- սահմանել հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտները։
- քաղաքացիական պաշտպանության ծառայություններ հասկացությունը։
- քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ հասկացությունը։
- ի՞նչ են անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները։
- ի՞նչ չի ներառում քաղաքացիական պաշտպանության համակարգը։
- քաղաքացիական պաշտպանության սկզբունքները։
- քաղաքացիական պաշտպանության ձևերը։
- քաղաքացիական պաշտպանության միջոցառումները։
- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները։
- քաղաքացիական պաշտպանության ղեկավար կողմը։
- կազմակերպությունների իրավասությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում։
- քաղաքացիական պաշտպանության ուժերը։
- սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները։
- արագ արձագանքման համակարգը։
- բնակչության դերը սեյսմիկ պաշտպանության համակարգում։
- վաղ ահազանգման և ազդարարման եղանակները։
- Ինչպե՞ս են ճգնաժամերը խոչընդոտում կառավարման համակարգի զարգացմանը:
- Ինչպե՞ս են ճգնաժամերը նպաստում կառավարման համակարգի զարգացմանը։
- Ինչպե՞ս է կառավարման համակարգի զարգացման գործընթացը նպաստում ճգնաժամերի առաջացմանը:
- Ինչպե՞ս է կառավարման համակարգի զարգացման գործընթացը խոչընդոտում ճգնաժամերի առաջացմանը: