Առաջարկություն/ ՀՀ ջրային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ
Հոդվածներ
Նպատակ
- Սույն առաջարկությունը նպատակ է հետապնդում ապահովելով հանրապետության ջրաէկոհամակարգի պահպանման պահանջը, ի շահ հանրապետության տնտեսության զարգացման, կատարել ջրային բնագավառում բարեփոխումներ, մասնավորապես.
- Ջրային ռեսուրսների /ՋՌ/ կառավարման բնագավառում` ներուժի գնահատում, հոսքի կառավարում և արդյունավետ օգտագործում, ինչպես նաև անդրսահմանյան ՋՌ-ների կառավարման քաղաքականության հստակեցում /հանրապետության տարածքում ձևավորվող և հանրապետության տարածք ներհոսող ՋՌ-ների առավել արդյունավետ օգտագործում/,
- Հիդրոտեխնիկական կառույցների /ՀՏԿ/ կառավարման բնագավառում` գոյություն ունեցող կառույցներ շահագործման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև ռազմավարական, սոցիալական և տնտեսական մեխանիզմների կիրառմամբ նորերի կառուցում,
- Ոռոգման ջրամատակարարման բնագավառում`
- գոյություն ունեցող ՋՕԸ-երին հարակից վճարովի գործառույթների իրականացման իրավասությունների տրում,
- պետություն մասնավոր գործընկերության (ՊՄԳ) սկզբունքով այլընտրանքային ծառայությունների մատուցման հնարավորությունների ստեղծում /
- Ծառայությունների մատուցման բնագավառում` հաշվարկային վճարաչափերի և տարբերակված սակագների կիրարկում,
Իրականացման ձևը
- Հաշվի առնելով այն հանգամանքը , որ առաջարկվող բարեփոխությունները ներառելու են բնագավառի կառավարման մի շարք նոր սկզբունքների ամրագրում, սահմանում և կիրարկում համապատասխան մարմինների ու անձանց կողմից, ոստի իրավական տեսանկյունից ենթադրվում է, որ նպատակների իրակավացումը պետք է կատարվի օրենսդրական փաթեթի մշակմամբ: Այն կարող է լինել` գոյություն ունեցող օրենսդրությունում /ՀՀ Ջրային օրենսգիրք, ջրի ազգային ծրագիր, քաղաքականության հիմնադրույթներ, ՋՕԸ և ՋՕԸ միավորոմների ստեղծման, հարկային արտոնություններ, և այլն / փոփոխություններ, լրացումներ կատարելու, կամ ըստ անհրաժեշտության նոր օրենքի/ների /օրինակ ոռոգման ջրի մասին/ նախագծի/երի մշակում:
Մշակվող օրենքի/ների հոդվածների համառոտ բովանդակությունները
- Ջրային ռեսուրսի հոսքի /հանրապետության տարածքում ձևավորվող և հանրապետության տարածք ներհոսող ՋՌ-ների/ կառավարում
- հոսքի գնահատում /մոնիտորիգ, տվյալների կառավարման արդի մեթոդներ/,
- հոսքի կառավարում /գերակայություններ, պահանջարկ, առաջարկ/:
- Ջրամբարաշինություն
- նպատակ, ներկայացվող պահանջներ,
- գերակայություններ, առանձնահատկություններ,
- կառուցողի, շահագործողի և օգտատերերի իրավունքներ և պարտականություններ,
- ռազմավարություն /կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ/:
ՋՌ ներուժի գնահատում և կառավարում,
- էկոլոգիական և տնտեսական ներուժի կապիտալացում / կորզում,
- ներուժով պայմանավորված կառավարման քաղաքականության հստակեցում /զարգացման տնտեսական խրախուսական, արտոնյալ պայմաններ, և ՀՏԿ –ների կառուցմանը և շահագործմանը ներկայացվող պահանջների սահմանում/:
- ՋՕԸ-երի կողմից ոռոգման բնագավառում իրականացվող վճարովի ծառայությունները
- խորհրդատվություն
- ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման ուղղությամբ,
- ըստ հողատեսքերի մշակաբույսերի ընտրության,
- ոռոգման ռեժիմի, նորմայի և ձևի ընտրություն,
- ոռոգման ներտնտեսային ցանցի կազմակերպում, այդ թվում արդի ջրախնայող համակարգերի ներդրմամբ,
- հարակից կամ հարևան ջրօգտագործողների խմբավորում ըստ ոռոգման ռեժիմների,
- ջրօգտագործողի պատվերով ոռոգման գործառույթի իրականացում:
6.Ոռոգման ջրամատակարաման բնագավառում ծառայություններ մատուցող այլընտրայքային կոլեկտիվ ընկերությունների ձևավորումը
- կամավորական սկզբունք, պայմանագրային հարաբերություններ,
- անդամներ միջոցներով ստեղծված և իրենց սեփականություն հանդիսացող ՀՏԿ –ների համատեղ օգտագործման պայմաններ,
- ջրօգտագործում նոր ջրաղբյուրից /նախկինում գոյություն ունեցող ոռոգման համակարգը չսնող ջրաղբյուրից/,
- ոռոգման ջրի ներքին / կոլեկտիվ ընկերությունում / վճարաչափ:
- 6.Գոյություն ունեցող ոռոգման համակարգերի ՀՏԿ-ների կառավարումը
- ՋՕԸ օրենքով սահմանված ձևեր,
- պատվիրակված կառավարում,
- պատվիրակված կառավարման սկզբունքները /փոխշահավետ պայմաններ, ողջամիտ շահույթ, առավելագույն ժամկետ/:
- Ոռոգման նոր համակարգերի կառուցումը
- պետական
- պետական-մասնավոր /ՊՄԳ/
- մասնավոր:
- ՊՄԳ և/կամ մասնավորի միջոցներով կառուցված` ոչ պետական /ՈՊ/ ՀՏԿ-ի սեփականության ձևերը
- անձի սեփականություն, որը օգտագործման իրավունքով փոխանցվում է կոլեկտիվ ընկերությանը /որպես ՋՕԸ-ին այլընտրանք/,
- կոլեկտիվ ընկերության սեփականությունը:
- 9. Պետության իրավասություններ ՊՄԳ և/կամ ՈՊ ՀՏԿ-ի նկատմամբ
- սակավաջրության և երաշտի տարում, տվյալ հողատարածքի ոռոգման հիմնական համակարգում ջրի բացակայության դեպքում ջրապահանջի ներկայացում և ստացում.
- մշակաբույսի չչորացման համար ` կոլեկտիվ ընկերության ոռոգման ջրի ինքնարժեքով,
- մշակաբույսի ոռոգման ջրի նորման ապահովելու համար` կոլեկտիվ ընկերության կողմից ոռոգման շրջանի սկզբում սահմանված ջրի վճարաչափով
- նորմալ ջրատվության տարում` մշակաբույսի ոռոգման ջրի նորման ապահովելու համար ջրապահանջի ներկայացում և ստացում կոլեկտիվ ընկերության կողմից ոռոգման շրջանի սկզբում սահմանված ջրի վճարաչափով,
- դասակարգում է ՀՏԿ-ն և սահմանում շահագործման պայմանները:
- 10. Պետական և ՈՊ ՀՏԿ-ների համատեղ շահագործումը
- սակավաջրության և երաշտի տարում` ՈՊ ՀՏԿ-ի սեփականատիրոջը 7-10% շահույթի ապահովման պայմանով`պայմանագրային հիմունքներով,
- նորմալ ջրատվության տարում` ՈՊ ՀՏԿ-ի սեփականատիրոջը 10-15% շահույթի ապահովման պայմանով` պայմանագրային հիմունքներով,
- 11. Ոռոգման ջրի օգտագործման վճարաչափերի տեսակները
- ՀՀ ԿԱ–ի կողմից սահմանված հաշվարկային համընդհանուր վճարաչափ` պետական ՈՀ-ից օգտվող ջրօգտագործողների համար այլընտրանքային կոլեկտիվ ընկերության կողմից սահմանված վճարաչափ/եր
- ընկերության անդամների համար
- ոչ ընկերության անդամների համար
- պետության համար` ըստ առաջարկությունների 9-րդ կետի:
- 12. Ոռոգման ջրից հաշվարկային համընդհանուր վճարաչափով օգտվող ջրօգտագործողների պարտականությունները
- ոռոգման առումով հողատեսք-մշակաբույս ընդունելի համադրության ապահովում,
- ջրախնայող մեթոդների ներդնում,
- այլ:
«Թինկ Թանկ Արմենիա» ՎԿ ՀԿ