Մեր մասին

Ողջունում եմ Ձեզ «Թինկ Թանկ Արմենիա» Վերլուծական Կենտրոն Հասարակական Կազմակերպության պաշտոնական կայքում։
Սույն կայքը պատրաստվել է «Թինկ Թանկ Արմենիա» ՀԿ թիմի համատեղ աշխատանքի արդյունքում և առաջին հերթին ծառայելու է բոլոր հետաքրքրված և շահագրգիռ անձանց` կազմակերպության գործունեության, իրականացրած և իրականացվող` այդ թվում, նախատեսվող ծրագրերի մասին համապարփակ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակին։|
Մենք փորձել ենք հավաքել և զետեղել կայքում տեղեկություններ ծրագրերին առընչվող ոլորտային բարեփոխումների, ոլորտները կարգավորող օրենսդության և այլ վերաբերելի թեմաների վերաբերյալ։
Մենք փորձել ենք նաև ստեղծել գործող և նախատեսվող ծրագրային ոլորտներին անմիջականորեն մասնակցելու և հաղորդակցվելու վիրտուալ գործիքներ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր անձի ստանալ տեղեկատվություն, ներկայացնել իրեն հուզող հարցերը, արտահայտել իր տեսակետը և մասնակցել ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։
Հույս ունեմ, որ կայքը կարևոր դերակատարություն կունենա համապատասխան` ներկայացված ծրագրային ոլորտներում անձանց իրազեկվածության աստիճանը և՝ որպես հետևանք, նաև մասնակցությունը բարձրացնելու գործում։
Բարի երթ բոլորիս.
Հարգանքով`
«Թինկ Թանկ Արմենիա» Վերլուծական Կենտրոն Հասարակական Կազմակերպության Նախագահ` Հակոբ Մարտիրոսյան

Մեր թիմը

Հակոբ Մարտիրոսյան
Նախագահ, գործադիր տնօրեն

Արսեն Հակոբյան
Դեպոնացված փորձագետ

Վոլոդյա Նարիմանյան
Դեպոնացված փորձագետ