Արձանագրություն թիվ 23-03 «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողով
Ծրագրեր
ք. Երևան քսանը մարտի 2023թ.
Մասնակցում էին «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) անդամները` Քվորումը ապահովված էր։
ՕՐԱԿԱՐԳ.
- Հավանություն տալ «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությանհեղինակած` «Գյուղական վայրերում տեղական ուժերի ու հնարավորությունների համակցմամբ «ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԵՐ» կիրառմամբ` կայուն զարգացման» հայեցակարգով պայմանավորված, ծրագրի արդյունավետ ընթացքը ապահովվելու նպատակով, հետևողականորեն այն շարունակել:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի, Արենի խոշորացված համայնքի` Խաչիկ և Սյունիքի մարզի, Տեղ խոշորացված համայնքի` Կորնիձոր, Կապան խոշորացված համայնքի` Ներքին Հանդ գյուղերում աջակցման փորձնական ծրագրի շրջանակներում, օրենսդրությամբ վերապահված և թույլատրվող գործառնությունների և հիմնական գործունեության ուղղությունների իրականացման նպատակով ներգրավել լրացուցիչ` լիզինգի պայմանագրով` վարձակալությամբ ձեռք բերվող գույքեր:
- Սահմանել, որ` լիզինգով ձեռք բերվող գույքերը և դրանց արժեքներն են.`
Անվանում և նկարագրություն | Չափի միավոր | Քանակ | Միավորի գին (ՀՀ ղրամ) | ՍԱՀ (ՀՀ ղրամ) | Ընդամենը գումար (ՀՀ ղրամ) |
Հասկահավաք կոմբայն CLAAS DOMINATOR 130 ԱՍԳԱԱ 8433 | հատ | 2 | 54,000,000 ղր | 0,00 ղր | 108,000,000,00 ղր |
Ընդամենը | 108,000,000,00 ղր |
Վճարման ենթակա գումարը տառերով՝ հարյուր ութ միլիոն ՀՀ դրամ
Անվանում և նկարագրություն | Չափի միավոր | Քանակ | Միավորի գին (ՀՀ ղրամ) | ՍԱՀ (ՀՀ ղրամ) | Ընդամենը գումար (ՀՀ ղրամ) |
Շրջանակ լարելու սարքավորում ПНП-1 | հատ | 2 | 18,000դր. | 0,00 ղր | 36000 դր. |
Մոմաթերթ կպցնող էլ.սեղան ղադան ԻՖ 510 | հատ | 2 | 26,000դր. | 0,00 ղր | 52,000 ղր |
Ծխարար ԴՊ-2 | հատ | 10 | 5,200դր. | 0,00դր. | 52,000դր. |
Մեղրաքամ 4 շրջ. ներժ. CIVAN 40025JFD | հատ | 5 | 140,000դր. | 0,00դր. | 700,000դր. |
Դանակ սերեկի CIVAN 80005 | հատ | 10 | 12,000դր. | 0,00դր. | 120,000դր. |
Ընդամենը 960,000դր. |
Վճարման ենթակա գումարը տառերով` ինը հարյուր վաթսուն հազար ՀՀ դրամ:
Ընդամենը գույքերի արժեքը՝
- 108,960,000․00 ՀՀդրամ ընդհանուր արժողությամբ,
- տոկոսադրույք՝ 14․00% (սուբսիդավորման տոկոս՝ 14․00%),
- ժամկետ՝ մինչև 72 ամիս`, իսկ պայմանագրով սահմանված վճարման օրերն են յուրաքանչյուր ապրանքի ստացման օրվանը հաջորդող յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը (տասնհինգը):
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է և կազմակերպությունը մտադիր է իր փորձնական գործունեությունը ծավալել նաև այդ բնագավառի հիմնախնդիրների լուծման, հասարակությանը այդ ոլորտի խնդիրներին օժանդակելու ուղղությամբ: Այդ նպատակով էր, որ ժողովում հաստատվեց Կազմակերպության կանոնադրության փոփոխության նախագիծը, և այն ստացավ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական գրանցում:
Օրակարգային հարցերը դրվեցին քվեարկության և 2 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողովը, միաձայն
ՈՐՈՇԵՑ.
- Կազմակերպության կողմից հետապնդվող նպատակներին և գործառույթներով պայմանավորված, շարունակել փորձնական ծրագրի իրականացումը վերոնշյալ գյուղերում
- Համաձայն հաստատված ժամանակացույցի` վերը նշված գյուղերում, ծրագրի իրականացման նպատակներով ստեղծված և ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված` «Գյուղատնտեսական կոոպերատիվների» հետ, իսկ Ներքին Հանդ գյուղում` դրա տեխնիկական անհնարինության պատճառով ֆիզիկական անձանց հետ կնքել «Գույքի անհատույց օգտագործման» պայմանագրեր:
Սույն արձանագրությունը կազմվել է 20.03.2023թ-ին և բաղկացած է երկու թերթից։
Ժողովի նախագահ՝
Ժողովի քարտուղար՝