Արձանագրություն թիվ 23-04 «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողով
Ծրագրեր
ք. Երևան 05 ապրիլի 2023թ.
Մասնակցում էին «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն Հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) անդամները:
Քվորումն ապահովված էր։
Ժողովի նախագահ ընտրվեց Արտաշես Հակոբյանը, քարտուղար Հակոբ Մարտիրոսյանը։
Օրակարգ.
Օրակարգում ընդգրկված են երկու հարց`
- Կազմակերպության նոր անդամների ընդունում,
- Կազմակերպությանհեղինակած և փորձնական իրականացվող` «Գյուղական վայրերում տեղական ուժերի ու հնարավորությունների համակցմամբ, «Խելացի Գյուղեր»» հայեցակարգից բխող ծրագրի ընթացքի և կատարված աշխատանքների առաջընթացի և դրանց զարգացման և շարունակականությունն ապահովվող աշխատանքների ընթացքին:
- Կազմակերպության նոր անդամի ընդունում։
Օրակարգային հարցի հետ կապված նշվեց, որ Կազմակերպությանն են դիմել ՀՀ քաղաքացիներ Կազմակերպությանն անդամագրվելու նպատակով, վերջիններս ընդունում են Կազմակերպության կանոնադրությունը և նախանշված ծրագրերը և ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը:
Առաջարկվեց անդամագրել Կազմակերպություն:
- Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ, ներկայացվեց իրավիճակը, մասնավորապես`
- Նախ` ժողովի մասնակիցները տեղեկացվեցին, որ փորձնական /պիլոտային/ ծրագրերի իրականացման նպատակով թիրախ հանդիսացող երեք բնակավայրերից` դրանք են Խաչիկ, Կորնիձոր և Ներքին Հանդ գյուղերը, պետք է հիմնադրվեին գյուղատնտեսական կոոպերատիվներ` բացառությամբ Ներքին Հանդից, ինչը արդեն իսկ իրականացված է: Մասնավորապես` Խաչիկ գյուղում այն «Քարակոփ» իսկ Կորնիձորում` «Կորնիձորի Բարիքները» կոոպերատիվներն են (այսուհետ` Կոոպերատիվ), որոնց հետ կնքվել և այսուհետ կնքվելու են փոխանցվող գույքերի անհատույց օգտագործման պայմանագրերը:
Հաշվի առնելով նաև այն փաստական հանգամանքը, որ Ներքին Հանդում տեղի բնակչությունը թվով 65 են, որոշվեց անհատույց օգտագործման պայմանագիրը կնքել անհատ ֆիզ. անձի հետ:
Ժողովի մասնակիցներին ներկայացվեց ՀՀ Վայոց Ձորի մարզի` Արենի խոշորացված համայնքի` Խաչիկ, Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի` Կորնիձոր, Կապան խոշորացված համայնքի` Ներքին Հանդ գյուղերում փորձնական ծրագրի շրջանակներում` օրենսդրությամբ սահմանված կարգով և թույլատրելի հիմքերով, Կազմակերպության գործառնությունների և հիմնական գործունեության ուղղությունների իրականացման նպատակով, լիզինգի պայմանագրերով արդեն իսկ վարձակալված և ամբողջությամբ կանխավճարված գույքերից` մասնավորապես,
հողաֆրեզը, գութանը, շրջանակ լարելու սարքավորումները, մոմաթերթ կպցնող էլ.սեղանները, ծխարարերը, մեղրաքամերը, շրջանակներ մաքրելու դանակները և մեղվապահի ձեռնոցները արդեն իսկ գտնվում են Կազմակերպության տիրապետման ներքո:
Ընդ որում` երկկողմ հաստատվել է հողաֆրեզի անհատույց օգտագործման պայմանագիրը և այն փաստացի փոխանցված է Կորնիձոր` Կոոպերատիվին:
- Խաչիկ գյուղիհամար նախատեսված գութանը պահեստավորված է Երևանում` մատակարար կազմակերպության պահետում և սպասվում է պատվիրված տրակտորի` ՀՀ տարածք մուտքին, ըստ այդմ «Քարակոփ» գյուղ.կոոպերատիվի հետ փոխադարձ պայմանավորվածության համաձայն, անհատույց օգտագործման պայմանագիրը կնքելուց հետո, տրակտորը և գութանը միասին ևս կտեղափոխվեն Խաչիկ գյուղ, դրանք առանձին տեղափոխման լրացուցիչ ճանապարհածախսից խուսափելու նպատակով:
Փոխանցվող գույքի ապահովության և անվտանգության պահանջներից ելնելով, առաջադրվել էր Կոոպերատիվներին ստեղծել համապատասխան,փակ,հսկվող տարածքներ իսկ դրանց առկայության դեպքում դրանք` ըստ անհրաժեշտության կարգի բերել, ինչը ևս իրականացված է` մասնավորապես, Խաչիկ և Կորնիձոր գյուղերում Կոոպերատիվների կողմից արդեն իսկ կահավորվել են համապատասխան կայանատեղիները իսկ մոտ ժամանակահատվածում, մինչև տրակտորի և կոմբայնների ներկրումը ՀՀ, նաև կտեղադրվեն դիզ.վառելիքի պահեստավորման նվազագույնը հինգ հազար լիտր տարողությամբ վառելիքի բաքեր:
- Ներքին Հանդգյուղին փոխանցման ենթակա շրջանակ լարելու սարքավորումները, մոմաթերթ կպցնող էլ.սեղանները, ծխարարերը, մեղրաքամերը, շրջանակներ մաքրելու դանակները և մեղվապահի ձեռնոցները նախատեսված էին տրամադրել 01.04.-02.04.2023թ-ին, սակայն եղանակային պայմաններից ելնելով այն հնարավոր չեղավ իրականացնել, ինչը կիրականացվի մինչև 15.04.2023թ., հաշվի առնելով նաև այն փաստը, որ դրանց անհրաժեշտության հրատապությունը սեզոնային է, այսինքն մինչև հունիս ամիս:
Ամփոփելով վերոշարադրյալը զեկուցվեց Ժողովին, որ Կազմակերպության կողմից որևիցե ուշացած մատակարարում առ այս պահը չկա և կարվի ամեն հնարավորը այն հետագայում ևս բացառելու:
Օրակարգային հարցերը դրվեց քվեարկության և 2-կողմ, դեմ-չկա, ձեռնպահ-չկա քվեարկության արդյունքներով Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը միաձայն․
ՈՐՈՇԵՑ․
- Սահմանել, որ Կազմակերպության նոր անդամների լիազորությունները ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման հաջորդ օրվանից։
- Հաստատել օրակարգի 2-րդ մասի հետագա շարունակականությունը ապահովվելու նպատակով կազմված աշխատանքների իրականացման ժանակակացույցը, և հստակեցնել մեխանիզմները և միջոցառումները.
- Ստեղծել գործող մեխանիզմներ ծրագրի իրականացմանն ուղղված հսկողական գործիքակազմի ներդրմանը` այդ թվում, ըստ անհրաժեշտության գյուղ.տեխնիկան հագեցնել GPS տեղորոշման սարքավորումներով, դրանց` անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ոչ նպատակային օգտագործման հնարավորությունը բացառելու համար.
- Ներդնել գործող հսկողական գործիքակազմ, նախանշված ծրագրի օբյեկտիվության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման համար, որպեսզի ծրագրի շահառու որևիցե օգտվողի կամ աջակցողի մոտ չառաջանան կասկածներ դրա իրականացման նպատակների և ուղենշված սկզբունքների օբյեկտիվության և անաչառության վրա: Սույն մասով սահմանված պահանջներից ելնելով, տեղերում` շահառուների հետ ստեղծել հետադարձ կապի հնարավորություն` մասնավորապես, տրամադրել «վստահության» հեռախոսահամարներ.
- Ավարտին հասցնել ՀԿ պաշտոնական` think-tank.amև FB կայքէջերը, ինչը կտա հնարավորություն համացանցային` (ինտերնետ) միջակայքում` նախապես հերթագրման միջոցով, առանց որևիցե խոչընդոտի օգտվելու գյուղ. սարքավորումներից և այլ գույքից, բացառելով կողմնակի անարդար և սուբյեկտիվ մոտեցումները և կոռուպցիոն երևույթները:
Օրակարգային հարցերն ավարտվեցին և ժողովը հայտարարվեց փակված:
Սույն արձանագրությունը կազմվել է 05․04․2023թ-ին և բաղկացած է չորս թերթից։
Ժողովի նախագահ՝
Ժողովի քարտուղար՝