Խաչիկ Գյուղ «Խելացի Գյուղեր»
Ծրագրեր
«ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության հեղինակած` «Գյուղական վայրերում տեղական ուժերի ու հնարավորությունների համակցմամբ «ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԵՐ» կիրառմամբ` կայուն զարգացման» հայեցակարգով պայմանավորված աջակցման փորձնական ծրագրի շրջանակներում`, ծրագրի արդյունավետ ընթացքը ապահովվելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի, Արենի խոշորացված համայնքի` Խաչիկ գյուղում, օրենսդրությամբ վերապահված և թույլատրվող գործառնությունների և հիմնական գործունեության ուղղությունների իրականացման նպատակով ներգրավվեցին լիզինգի պայմանագրով` վարձակալությամբ ձեռք բերվող գյուղ.տեխնիկաներ` մասնավորապես հասկահավաք կոմբայն` CLAAS DOMINATOR 130, տրակտոր Բելառուս 921.3 և գութան 3 իրանանի ПЛН-3-35Ո` ընդհանուր, 66,370,000 դրամ արժողությամբ: Ըստ այդմ Խաչիկ գյուղում տրամադրված տեխնիկայի միջոցով սկսվեցին սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները:
Հանձնման արարողակարգի ժամանակ ելույթ ունեցավ Խաչիկի վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբաթյանը, ում խոսքով գյուղին տրամադրված տեխնիկան և դրա բարձր արդյունավետությունը համարեց հավասարազոր, ցիտեմ բառացի,«ոնց-որ ՀՀ ՊՆ-ին տրամադրվեր Ամերիկյան F 18 կործանիչ: Իր և Արենի համայնքի ղեկավարի խոսքերով նման բարձրորակ տեխնիկա կարելի էր միայն երազել:
Դե ինչ, ուրեմն ճիշտ ուղղու սկիզբը արդեն տրված է և այն լինելու է ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ:
Կոմբայնների ստացումը և պայմանագրերի ստորագրումն ու հանձնումը Խաչիկ գյուղ: