Think Tank Armenia

Կանոնադրություն/ «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպություն

Վերաբերելի օրենսդրություն​

1. ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

1 «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»վերլուծական կենտրոնհասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

2. Կազմակերպությանգործունեությանսկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:

3. Կազմակերպությունըգործումէ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Կազմակերպությանանվանումնէ`

Հայերեն` «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպություն,

Անգլերեն` “Think Tank Armenia” Analysis Centre Non-governmental organization:

5. Կազմակերպությանգտնվելուվայրն է՝ ՀՀ, քաղաք Երևան 0009, Անտառային փողոց 120/14, բնակարան 1, հեռախոս՝ 093505506, էլ. հասցե [email protected]:

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

6. Կազմակերպությանգործունեությանառարկան է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով`

6.1. Նպաստել քաղաքացիական հասարակության ներգրավմանը իրավական ակտերի մշակմանը և դրանց հանրային քննարկմանը,

6.2. Միջոցներ ձեռնարկել իրավական ակտերի որակի և դրանց կիրառման նկատմամբ հասարակության լայն խավերի  վերահսկողության ուղղությամբ։

7. Կազմակերպության նպատակներն են՝

7.1. Իրականացնել ՀՀ օրենսդրության վերլուծություն` ըստ ոլորտների, բացահայտել առկա թերի կարգավորումները, օրենսդրական բացերը և իրավակիրառ պրակտիկայի թերությունները

7.2. Իրականացնել Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պարբերական մոնիտորինգ, դրանք շրջանառության մեջ դնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտումները վերացնելու պահանջներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` դատարան, խախտումների վերաբերյալ իրազեկել հանրությանը,

7.3. Կազմակերպել կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված, ինչպես նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի հանրային քննարկումներ և ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ դրանց վերաբերյալ,

7.4. Պատրաստել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և ներկայացնել համապատասխան իրավաստեղծ մարմիններին,

7.5. Իրականացնել իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վիճարկում վերադասության և/կամ դատական կարգով,

7.6. Կազմակերպել կոնֆերանսներ, քննարկումներ և սեմինարներ տարբեր ոլորտներում իրավակարգավորման վիճակի վերաբերյալ,

7.7. Այլ կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով տրամադրել փորձագիտական եզրակացություններ իրավական ակտերի, դրանց նախագծերի վերաբերյալ,

7.8. Նպաստել իրավաբանական կրթական ծրագրերի զարգացմանը, աջակցել սկսնակ իրավաբաններին աշխատանքի և մասնագիտական փորձի ձեռքբերման ուղղությամբ,

7.9. Իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների իրավական դաշտի ուսումնասիրություն, դրանց մասին իրազեկել շահագրգիռ անձանց, մշակել դրանց կիրառման և կատարելագործմանն ուղղված առաջարկներ,

7.10. Կազմակերպել օտարերկրյա կազմակերպությունների հետ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ուսումնական այցեր, աշխատաժողովներ, քննարկումներ:

8. Կազմակերպություննիրավունքունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ 

9. Կազմակերպությանանդամկարող է դառնալ 18 տարին լրացած այն ֆիզիկական անձը, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և Կազմակերպության անդամ դառնալու համար, ստացել է Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կողմից նախնական հավանությունը:

10. Կազմակերպությանանդամներիհամար անդամավճար չի սահմանվում:

11. Կազմակերպությանանդամըցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահի որոշմամբ:

12. Նախագահը Կազմակերպության նոր անդամին Կազմակերպությանանդամությանմեջ ընդունելու հարցը ներկայացնում է Կազմակերպության անդամների ժողովին և վերջինիս նախնական հավանությունը ստանալու դեպքում, այդ անձին անդամագրում է Կազմակերպությունում:

13. Կազմակերպությանանդամդառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին:

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԱՆԴԱՄՆԵՐԻԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.  Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

1) ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,

2) ներկա գտնվել Ժողովին անձամբ,

3) ցանկացած դեպքում անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,

4) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,

5) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները: Կազմակերպության անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է Ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով,

6) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, Կազմակերպության մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,

7) իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:

15. Կազմակերպությանանդամըպարտավոր է՝

1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:

16.Կազմակերպության կանոնադրական պահանջները խախտելու կամ Կազմակերպության կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամի նկատմամբ Կազմակերպության նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության կամ Կազմակերպության անդամությունից հեռացնելու ձևով:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՄԱՆԿԱՐԳԸ

17.Կազմակերպության կառավարման մարմիններն են ժողովը և գործադիր մարմինը՝ Նախագահը:

 18.Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:

19.Կազմակերպության հերթական ժողովը գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն: Նախագահը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին:

20.Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից:

21. Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է վերոնշյալ նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 օր առաջԵթե ժողովին մասնակցում են կազմակերպության բոլոր անդամները, ապա օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված ժողովի հրավիրման ընթացակարգերի չպահպանելը հիմք չի կարող հանդիսանալ ժողովն անվավեր ճանաչելու համար:

22. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝ 

1) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը,

2) այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը,

3)Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը,

4)Կազմակերպության կառուցվածքի հաստատումը,

5)Կազմակերպության Նախագահի ընտրությունը և փոփոխումը,

6)Կազմակերպության Նախագահի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը,

7)Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը, եթե օրենքի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,

8)Կազմակերպության ռազմավարության հաստատումը,եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն,

9)հինգ տարին մեկ անգամ գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը,

10)Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը,

11)Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

12)Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը,

13)օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

23. Ժողովնիրավազորէ, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: Ժողովի արձանագրությունները պահպանվում են 5 տարի:

24. Նախագահնընտրվումէ Ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է: Նախագահը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և վարում է ժողովի նիստերը: Նախագահն իր գործառույթներն իրականացնում է վարձատրությամբ:

25. Նախագահիիրավասություններըներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

26. ՆախագահըԿազմակերպությանկանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`

1) ապահովում է Ժողովի որոշումների կատարումը,

2) տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,

3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

4) տալիս է լիազորագրեր,

5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը,

8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

9) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

10) հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք հինգ տարին մեկ անգամ ներկայացնում է Ժողովի հաստատմանը,

11) ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից,

12) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

27. Նախագահնիրլիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

28. Նախագահըկրումէ օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

29. Կազմակերպությունըորպեսսեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

30. Կազմակերպությունըորպեսսեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

31. Կազմակերպությանգույքիձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) Կազմակերպության անդամների ներդրումները,

2) Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

3) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ առևտրային կազմակերպությունից ստացված միջոցները,

4) դրամական մուտքերը պետական բյուջեից,

5) նվիրաբերությունները, այդ թվում` դրամաշնորհները,

6) հանգանակությունները,

7) օրենքով չարգելած այլ միջոցներ:

32. Կազմակերպությանմիջոցներըկարող են օգտագործվել կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար: Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի կարող բաշխվել:

7.  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

33. Կազմակերպությունըկարողէ լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով:

34. Ժողովըկազմավորումէ լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը Ժողովի որոշմամբ սահմանված կարգով օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

35. Կազմակերպությունըկարողէ վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի վճռով` օրենքով սահմանված կարգով:

Սույն կանոնադրությունը կազմված է 03.06.2019 թ. և բաղկացած է 8 թերթից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

03.05.2021թ.

(Արձանագրություն թիվ ____)

 Նախագահ՝ Հ. Մարտիրոսյան

ԲԱՂԿԱՑԱԾ Է 1 ԹԵՐԹԻՑ

ՏՊԱԳՐՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՕՐԻՆԱԿ ,ՕՐԻՆԱԿ ____

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ  ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

12 հունիսի  2019թ.-ին

Գրանցման թիվ 211.171.1078652

ՀՎՀՀ 02699245

12.06.2019թ-ին գրանցված կանոնադրության թիվ _______ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ___/___/2021թ-ին

 

Աշխատակից —————————

«ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1. Կազմակերպության կանոնադրության 6.2. կետից հետո լրացնել նոր 6.3 և 6․4 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«6․3․ Նպաստել հասարակության ռազմական կրթության ընդլայնմանը,

6․4․ Օժանդակություն ցուցաբերել Արցախյան պատերազմից տուժած հայրենակիցներին»։

2. Կազմակերպության կանոնադրության 7.10. կետից հետո լրացնել նոր 7.11-7․16 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ

«7.11. կազմակերպել և իրականացնել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանն ու նախազորակոչային պատրաստությանն ուղղված դասընթացներ, այդ թվում՝ ֆիզիկական պատրաստության դասընթացներ,

7․12․ կազմակերպել և իրականացնել երկակի նշանակության մարտական և սպորտային հմտությունների բարձրացման, ռազմական տեսական գիտելիքներին ուղղված դասընթացներ,

7.13. կազմակերպել ռազմակրթական տարաբնույթ միջոցառումներ,

7․14․ կազմակերպել առաջին բուժօգնության դասընթացներ,

7․15․ Օժանդակել ռազմական մասնագիտություն ստացող անձանց մասնագիտական  պատրաստման աշխատանքներին, ներառյալ՝ տրամադրելով ֆինանսական օժանդակություններ,

7․16․ Տարբեր բնույթի (ֆինանսական, բժշկական և այլն) օժանդակություններ ցուցաբերել հասարակության կարիքավոր խավին, այդ թվում՝ հատկապես Արցախյան պատերազմից տուժված քաղաքացիներին»։

1. Կանոնադրության մյուս կետերը մնում են անփոփոխ:

Սույն փոփոխությունը հանդիսանում է 12.06.2019թին գրանցված Կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը: Սույն կանոնադրության փոփոխությունը կազմված է 03.05.2021թին:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

15.02.2023թ.

(Արձանագրություն թիվ 23–01)

 

Նախագահ՝ Հ. Մարտիրոսյան

ԲԱՂԿԱՑԱԾ Է 2 ԹԵՐԹԻՑ

ՏՊԱԳՐՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՕՐԻՆԱԿՕՐԻՆԱԿ ____

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ  ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

12 հունիսի  2019թ.-ին

Գրանցման թիվ 211.171.1078652

ՀՎՀՀ 02699245

12.06.2019թին գրանցված կանոնադրության թիվ _______ փոփոխությունը գրանցվել է ՀՀ պետական ռեգիստրի գործակալության կողմից ___/___/2023թին

Աշխատակից —————————

«ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1. Կազմակերպության կանոնադրության 6․4 կետից հետո լրացնել նոր 6.5 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6․5․ Գյուղատնտեսեական տարատեսակ վերականգնման ու վերակառուցմանզարգացման ծրագրերի (արժեշղթաների ստեղծում, միասնական մթերման և ծառայությունների իրականացման կայանների ստեղծում, ագրոպարենային մշակման և վերամշակման գործընթացների մշակում, ներդնում և իրականացում և այլն) իրականացումը ՀՀ ամբողջ տարածքում»:

2. Կազմակերպության կանոնադրության 7.16. կետից հետո լրացնել նոր 7.17-7․21 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ

«7.17. Կազմակերպել ոռոգման, հողբարելավման, այգետնկման ծրագրերի իրականացում,

7.18. Կազմակերպել արդյունաբերական տիպի անասնապահական համալիրների ստեղծում, որոնց շնորհիվ հանրապետության ագրոպարենային ոլորտն աստիճանաբար կդառնա տնտեսության առաջատար ճյուղերից մեկը,

7.19. Կազմակերպել սննդի և թեթև արդյունաբերության ծավալների ընդլայնում,

7.20. Կազմակերպել մեքենատրակտորային կայաններ` (ՄՏԿ), դրանց կարողությունների հզորացում,

7.21. Կազմակերպել ագրարային գիտության և կրթության արդիական համակարգեր»:

  1. Կազմակերպությանկանոնադրության 8 կետից հետո լրացնել նոր 8.1. կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«8.1. Կազմակերպությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված և իրեն թույլատրվող գործառնությունների և հիմնական գործունեության ուղղությունների իրականացման նպատակով ներգրավելու վարկեր, վարկային գծեր, փոխառություններ, լիզինգ, ֆակտորինգ, երաշխիքներ, ակրեդիտիվներ և օգտվելու բանկային և ֆինանսական այլ գործիքներից։ Կազմակերպությունն իր ակտիվների չափով պատասխանատվություն է կրում իր կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»:

  1. Կանոնադրության մյուս կետերը մնում են անփոփոխ:

Սույն փոփոխությունը հանդիսանում է 12.06.2019թ-ին գրանցված Կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը: Սույն կանոնադրության փոփոխությունը կազմված է 15.02.2023թ-ին:

Դուք չեք կարող պատճենել այս էջի բովանդակությունը