Think Tank Armenia

ՀՀ ջրային ոլորտի կառավարման ներկա վիճակի վերաբերյալ

Հոդվածներ

Հոդվածներ

Ջրային ռեսուրսներ
Բազմամյա տարիների ջրային հաշվեկշոի տվյալների համաձայն, հանրապետության տարածքում տեղումներով տարեկան ձևավորվում է 6.2մլրդ.խոր.մ մակերևութային հոսք ևս շուրջ 1.0մլրդ.խոր.մ ներհոսում է հանրապետություն Թուրքիայից՝ Արաքս գետով։ Ընդհանուր 7.2մլրդ.խոր.մ մակերևութային հոսքից 1.2մլրդ.խոր.մ ջրային ռեսուրս /ՋՌ/ ամբարվում են 80 ջրամբարներում հետագա սակավաջուր և ինտենսիվ ոռոգման ամիսներին օգտագործելու նպատակով: Եվս 2.0-2.5.մլրդ.խոր.մ օգտագործվում է հոսքի ձևավորման զուգընթաց, դրանով իսկ օգտագործվող մակերևութային ՋՌ-ի ծավալը հասցնելով ընդամենը մինչև 50% ձևավորվողի նկատմամբ, իսկ թերլցվածության պարագայում այդ ցուցանիշը համամասնորեն իջնում է։ ջրամբարների Ջրամբարաշինության պարագայում այս ցուցանիշը կբարձրանա, իսկ փոքր ու միջին /մինչև 10մլն.խոր.մ/ տեղաբաշխվածության ջրամբարաշինության /ՓՄՋ/ պարագայում, աշխարհագրական առումով <<կդիվերսիֆիկացվի>> դրանց թերլցվածության ռիսկերը, կկրճատվի ջրակորուստները ջրամբար–ջրօգտագործող հատվածում, իսկ համապատասխան իրավական հիմքերի ապահովման դեպքում հնարավորություն կստեղծվի այն իրականացնել պետություն – մասնավոր գործընկերության /ՊՄԳ/ շրջանակներում:

Հիդրոտեխնիկական կառույցներ
Բացի վերը նշված 80 ջրամբարնեից, հանրապետությունում գոյություն ունի շուրջ 450կմ մայր, 1500կմ երկրորդային և 15հազ.կմ միջտնտեսային ու ներտնտեսային ոռոգման ջրանցներ և ջրատարներ, ինչպես նաև շուրջ 300 պոմպակայաններ ու 1300 պոմպային սարքեր, որոնց շահագործման տարիքը հիմնականում գերազանցում է 50տարին։ Այդ հիդրոտեխնիկական կառույցները /ՀՏԿ/, գտնվում են տեխնիկական առումով անբավարար վիճակում, որը <<դոմինոյի էֆեկտով>> առավել վատթարանում է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ չկատարելու արդյունքում։

Վերը նշվածով պայմանավորված ՀՏԿ-ներում ոռոգման ջրակորուստները զգալիորեն գերազանցում է թույլատրելի նորման՝ հանգեցելով ջրի, ոռոգելի հողատարածքների, համակարգում ծախսված ֆինանսական և այլ ռեսուրսների օգտագործման, հետևանքների։ ինչպես նաև դրանցից բխող և շաղկապվող անարդյունավետ բացասական

Գոյություն ունեցող ՀՏԿ-ների շահագործման արդյունավետությունը բարձրացման նախընտրելի եղանակներից կարող են լինել դրանց պատվիրակված կառավարման հանձնումը՝ ոչ երկարատև ժամանակահատվածում խոհեմ շահույթի տոացման և հետագայում իր իսկ կողմից շահագործման ծառայությունների մատուցման պայմանով: Իսկ գոյություն ունեցող ընդհանուր համակարգից անկախ առանձին շահագործման հնարավորությամբ, հիդրոմիավորի հիմնանորոգման կամ նորի կառուցման իրավունքը մասնավոր հատվածին հանձնում փոխշահավետ պայմանով օրինակ հետագայում ոռոգման այլընտրանքային ընկերության ստեղծում և ՀՏԿ-ի շահագործում/: Նշված կառավարման երկու ձևերի իրականացման համար նախապայման կարող է հանդիսանալ համապատասխան փոխշահավետ /պետություն-մասնավոր/ իրավական հիմքերի ստեղծումը:

Ոռոգման ջրամատակարարում
Հանրապետությունում ոռոգման ջրամատակարարումը իրականացվում է շահույթ չհետապնդող ջրօգտագործողների ընկերությունների /ՋՕԸ/ կողմից, որոնց գործունեությունը կանոնակարգվում է համապատասխան օրենքով, համաձայն որի ոռոգման ջրամատակարարումը այդ ընկերությունների միակ գործառութն է։ ՀՀ կառավարության կողմից 2007 թ. սահմանվել և մինչև այժմ գործում է 11 դրամ/խոր.մ ոռոգման ջրի վճարարաչափ։ Ոռոգման ջրի միջինացված ինքնարժեքը կազմում է 22- 24դրամ/խոր.մ, ֆինանսական 11-13դրամ/խոր.մ դեֆիցիտը նախատեսված է մեղմել ՀՀ պետ բյուջեից՝ սուբսիդավորման ձևով, որի ծավալները ըստ ոռոգման բնագավառի զարգացման ռազմավարության, տարեց տարի պետք է կրճատվի:

ՋՕԸ-երի ֆինանսական առողջացման և ՀՀ պետբյուջեից սոբսիդիայի չափը համապատասխանաբար նվազեցնելու նպատակով, անհրաժեշտ է ՕԸ-երի մասին օրենքում կատարել լրացումներ՝ այդ ընկերություննեին վերապահելով՝ ոռոգման ջրամատակարամանը հարակից ծառայությունների մատուցման իրականացնելու իրավասություններ /խորհրդատվություն, ոռոգում պատվիրատուի համար և այլն/: Միաժամանակ անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր՝ ոռոգման ջրամատակարարման բնագավառում ծառայություններ մատուցող այլընտրանքային կոլեկտիվ ընկերությունների ձևավորման համար, որոնց կողմից կիրականացվեն նաև նոր ՀՏԿ-ների կառուցում և շահագործում:

Ոռոգման ջրի վճարաչափ/սակագին
ՀՀ կառավարության կողմից 2007 թ. սահմանված և մինչև այժմ գործող 11 դրամ/խոր.մ ոռոգման ջրի միասնական վճարաչափը, կորցրել է իր ակտուալությունը, գոնե ներկայիս գործող էներգակիրների և բնագավառի գոյատևման համար ծառահությունների մատուցման գների առումով։

Անհրաժեշտ է ներկայիս գործող միասնական վճարաչափի փոխարեն սահմանել ոռոգման ջրի տարբերակված սակագին՝ ըստ ջրօգտագործման ծավալների, ոռոգման մեթոդների, հողի նկատմամբ մշակաբույսի համադրելիության: Սակագներ պետք է սահմանվեն նաև նոր ստեղծվող այլընտրանքային կոլեկտիվ ընկերությունների համար:

«Թինկ Թանկ Արմենիս» ՎԿ ՀԿ

Դուք չեք կարող պատճենել այս էջի բովանդակությունը