Հայաստանի Հանրապետության ռազմական հայեցակարգ
Հոդվածներ
ՄԱՍ 1
Իրավիճակի նկարագրություն
Ռազմական հայեցակարգի հիմնական դրույթները ձևակերպվել են՝ հաշվի առնելով հետևյալ պայմանները.
- Հայաստանի բնակչությունը թվով զիջում է իր հարևան երկրներին, և տեսանելի ապագայում պետությունը ստիպված կլինի պատերազմ մղել կենդանի ուժով գերազանցող թշնամու դեմ:
- Հայաստանի վեճը հարևան պետությունների հետ կապված է ոչ թե սահմանների կարգավորման, այլ այն բանի հետ, որ թշնամին չի ընդունում Հայկական պետության գոյության բուն փաստը և պատերազմ է մղելու այն ոչնչացնելու համար:
- Հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև թշնամու զգալի գերազանցությունը ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեջ, Հայաստանը կարող է հույս դնել հաղթանակի վրա միայն այն դեպքում, եթե հաջողվի արագ «շարքից» հանել հակառակորդի ենթակառուցվածքները: Մարտի դաշտում գրեթե անհնար է թշնամուն ամբողջությամբ ոչնչացնել:
- Փոքր տարածքը, խիստ կտրված սահմանները և ենթակառուցվածքների ու խոշոր քաղաքների մոտ գտնվելը առաջնագծին Հայաստան պետությունը զրկում են ցանկացած խորքային ռազմավարական գծից: Ամենանեղ գոտում մինչև սահման հեռավորությունը մի քանի կիլոմետրից, իսկ որոշ հատվածներում նույնիսկ մի քանի տասնյակ կամ հարյուր մետրից ոչ ավելի է: Սահմանային տարածքներում ամուր պաշտպանություն կառուցելու համար այժմ արդեն համարյա չկան բնական արգելքներ (լայն գետեր և լճեր, բլուրներ կամ տարածք):
- Հայաստանը չունի երկարաժամկետ պատերազմ վարելու հնարավորություն, քանի որ այն կհանգեցնի բնակչության զգալի մասի զորակոչման և մոբիլիզացիայի անհրաժեշտության: Նման պայմաններում ռազմական գործողությունների բռնկումից որոշ ժամանակ անց կդադարի գոծել տնտեսությունը:
Այս իրողությունը բազմիցս հաստատվել է և հաշվի առնելով դրանց ընթացքում ձեռք բերված փորձը՝ երկրի ռազմական հայեցակարգի դրույթները անընդհատ կատարելագործման և լրացման անհրաժեշտություն են ունենալու:
Վերլուծություն
1989-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմը դարձավ Հայկական զորքերի կանխարգելիչ գործողությունների հաջողության օրինակ:
Հինգ ամյա պատերազմի ընթացքում հայկական զորքերը արդեն ինքնուրույն օգտագործում էին ձեռք բերված փորձը:
Ադրբեջանական բանկը մոտեցել էր հայկական երկրորդ պետության մայրաքաղաքի մատույցներին հայկական զինված ուժերին գերազանցում էր անձնակազմի քանակով 2 անգամ, ինքնաթիռների և տանկերի քանակով ավելի քան 3 անգամ:
Պատերազմն ավարտվեց ինչպես Արցախի պատմական տարածքների մեծ մասի ազատագրմամբ, այդ թվում ազտագրված տարածքներով, որոնք և հանդիսացան անվտանգության գոտիներ, ինչպես Արցախի այնպես էլ ՀՀ համար:
Այսպիսով, հայկական կողմը գրեթե եռապատկեց իր տարածքը, միանգամից ստացավ բնական սահմանային արգելք՝ ինչպես նաև ազատվեց արևելյան կտրված սահմանից՝ վերահսկողություն հաստատելով Իրանի Իսլամական հանրապետության հետ իր արևելյան սահմանը:
Պատերազմը սկսվեց Ադրբեջանական ուժերի անակնկալ հարձակմամբ:
Առաջին 2-3 տարում հաջողությունը գրանցվեց ադրբեջանցիների կողմից: Այնուամենայնիվ, այս երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության թույլ տված մի շարք սխալներ հայկական բանակին թույլ տվեցին վճռական գործողությունների դիմել: Դրան նպաստեց նաև անսպասելիորեն արագ մոբիլիզացումը և պահեստազորայինների ռազմաճակատ առաքումը, ինչը, ի վերջո, հնարավորություն տվեց շրջել պատերազմի ընթացքը:
ՌԴ-ն կարևոր դեր խաղաց այս պատերազմում: Նա առաջին անգամ բացահայտորեն հայտնեց իր աջակցությունը Հայաստանին: ՊՆախարար Պ.Գռաչովը ակտիվ մասնակցություն ունեցավ ճգնաժամի լուծմանը, և, ըստ տարբեր աղբյուրների, հիմնականում իր աջակցության և զենքի մատակարարման շնորհիվ էր, որ հաջողվեց խուսափել պարտությունից:
1992թ-ից հետո, Ադրբեջանում ներք հակամարտությունների աճի պատճառով, Արցախի ՊԲ-ն ավելի կայունացավ և սկսեց գործել ավելի արհեստավարժ: Արցախի բնակավայրերի դեմ շարունակական ահաբեկչությունները երկրի ղեկավարությանը ստիպեցին հրաժարվել պատասխան հարվածների մարտավարությունից: Միևնույն ժամանակ, ՊԲ-ն սկսեց հարվածներ հասցնել ցանկացած վայրում և ցանկացած պահի՝ առաջնորդվելով բացառապես ռազմական նկատառումներով և առանց որևէ նախնական պատճառի:
Ամփոփում
Այսպիսով, Հայաստանի ռազմական հայեցակարգը դա տեսակետների մի շարք է՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքների, հնարավոր պատերազմների բնույթի, դրանց վարման մեթոդների և ձևերի, բանակաշինության, երկիրը պատերազմի պատրաստելու վերաբերյալ:
Պատերազմի հիմնական նպատակը պետք է լինի հակառակորդ կողմին վճռական ռազմական պարտության մատնել, ոչնչացնել կամ հնարավորինս թուլացնել թշնամու ռազմական և քաղաքացիական (առաջին հերթին տնտեսական) կառուցվածքները` օգտագործելով տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր ռազմական միջոցները, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքեր: Եթե այդ նպատակը իրականացվի, հավանական հակառակորդը ստիպված կլինի Հայաստանի պայմաններով խաղաղության պայմանագրեր ստորագրել:
ՀՀ-ն իր հիմնական հակառակորդները պետք է համարի Ադրբեջանը, Թուրքիան և վերջիններիս աջակցող բոլոր պետությունները: Ադրբեջանի, Թուրքիայի կողմից ռազմական սպառնալիքը լիովին չի կարելի բացառել: Արցախի և հարակից տարածքների հետ սահմանային գոտում Ադրբեջանական զինված ուժերի և հավանական ռազմական, ահաբեկչական գործողությունները և Թուրքիան, հայկական երկու պետությունների համար շարունակում են մնալ լարվածության մշտական աղբյուր:
Հայաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, ով պաշտոնապես երաշխավորում են մեր անվտանգությունը և զգալի ռազմատնտեսական օգնություն է ցուցաբերում: Ներկայումս Հայաստանի, որպես պետության ռազմական հայեցակարգը պետք է վերանայվի ամբողջությամբ՝ հաշվի առնելով թշնամական երկրների ներկայությունը և պետք է ունենա ակտիվ արձագանքման հնարավորություն ճգնաժամային իրավիճակներին: Դրա հիմնական տարրը այսպես կոչված «ահաբեկման» ռազմավարությունն է, որը պետք է հիմնվի «ագրեսորի» պատժի անխուսափելիության վրա:
Հայաստանը կարծում էր, որ Ադրբեջանի դեմ 1994թ. պատերազմում հաղթանակը, որոնք հանգեցրին որոշակի տարածքների ազատագրմանը (անվտանգության գոտի), պետք է վերջինիս հետ պահեյին նոր զինված բախումներ սանձազերծելուց, որում` իհարկե, սխալվեցին:
Տարածաշրջանային հակամարտություններում զինված ուժերի օգտագործման հայեցակարգ մշակելիս ՀՀ հրամանատարությունը պետք է հաշվի առնի, որ հայկական պետության փոքր լինելը և ռազմավարական խորության բացակայությունը անհրաժեշտություն է առաջացնելու ռազմական գործողությունների առավելագույն արագ տեղափոխում հակառակորդի տարածք: Սուղ ռեսուրսները, հատկապես մարդկային ռեսուրսները, բացառում են երկար ժամանակ դրանց վարման հնարավորությունը և առաջ են քաշում հակառակ կողմին արագորեն տապալելու անհրաժեշտություն: Այժմ դրան կարելի է հասնել միայն զանգվածային ոչնչացման զենքի կամ դրանց օգտագործման սպառնալիքի միջոցով:
Հայաստանի զինված ուժերի կողմից պատերազմի հիմնական ձևը պետք է համարվի օդ-ցամաքային հարձակողական գործողությունը: Համոզված ենք, որ մարտական գործողությունները պետք է լինեն ճեղքող և որոշիչ՝ համատեղելով զորքերի լայն մանևրը և մեծ խորություններում բարձր արդյունավետ զենքի զանգվածային օգտագործումը:
Այս հայեցակարգը նախատեսում է`
- նախաձեռնությունը վերցնել և այն պահպանել,
- հակառակորդին խուճապի մատնելը և զորքի կազմալուծումը` անսպասելի ուղղություններից հզոր հարվածներ հասցնելով,
- վերջինիս զրկել իր մարտունակությունը վերականգնելու հնարավորությունից, որը կարող է կանխորոշել պատերազմի հաջող ելքը:
Հայաստանի ռազմական հայեցակարգը պետք է թույլ տա կանխարգելիչ պատերազմ իրականացնել կամ կանխարգելիչ հարվածներ հասցնել հակառակորդի ամենակարևոր թիրախներին, զինված առճակատման անխուսափելիության կամ Հայաստանի անվտանգության համար իրական սպառնալիք հանդիսացող գործողությունների դեպքում:
Պատերազմ սանձազերծելու հնարավոր ամենահավանական հետևյալ տարբերակները կարող են լինել.
- խաղաղ պայմաններում նախապես ստեղծված և տեղակայված զորքերի առաջավոր խմբավորումների անակնկալ հարձակումը.
- հարձակումը զորքերի մասնակի զորահավաքից և զորքերի առաջախմբավորումների արագացված ուժեղացումից հետո.
- հարձակողական գործողություն զորքերի մոբիլիզացիայի և գործառնական տեղակայման և վերախմբավորման բոլոր միջոցառումների ավարտից հետո:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի զինված ուժերում, հարձակողական առաքելություններ իրականացնելուն զուգահեռ, անհրաժեշտ է մեծացել գործառնական պլանների կազմման և զորքերի նախապատրաստման և պաշտպանական գործողությունների նախապատրաստման աշխատանքները:
Գործառնական և մարտական պատրաստության ընթացքում զորքերը պետք է իրականացնեն պաշտպանական տարրերով հարձակողական գործողություններ երեք ուղղություններով. Հյուսիս արևելքում՝ ընդդեմ Ադրբեջանի, արևելքում և հարավում Նախիջևանի և Թուրքիայի ուղղությամբ` ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը՝ ՀՀ ռազմաօդային ուժերը պետք է հանդիսանան որպես հիմնական հարվածային ուժ և հակառակորդի տարածքում թիրախներին հարվածելու հիմնական միջոց: Ցամաքային ուժերի զարգացմանն ուղղված հիմնական ջանքերը պետք է իրականացվեն զրահատանկային (մեքենայացված) և օդային զորքերի կատարելագործման մասով:
Վերջաբան
Ժամանակակից պատերազմում հաղթանակը հասնում է հիմնականում զինված ուժերի բոլոր տեսակի զորամիավորումների համաձայնեցված մարտական գործողությունների արդյունքում: Այս առումով հատուկ նշանակություն է տրվում նրանց միջեւ հստակ փոխգործակցության կազմակերպմանը: Ընդ որում, Հետախուզության վրա, որպես մարտական և գործառնական աջակցության հիմնական տեսակ դրվում են լրացուցիչ պահանջներ:
Սովորական զենքի տեսակների օգտագործման հետ մեկտեղ, որպես թշնամու վրա ազդելու ծայրահեղ և ամենահզոր միջոց, պետք է «թույլ տալ» օգտագործել պատերազմում զանգվածային ոչնչացման զենք:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է, որ չունի քիմիական կամ միջուկային զենքի մշակման, արտադրության, կուտակման և օգտագործման հնարավորություն, այնուամենայնիվ գտնում ենք, որ ՀՀ պետք է անհրաժեշտ համարի ունենալ թշնամի պետություններին զսպելու միջոցների բավարար զինանոց:
Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ՀՀ-ն պաշտոնապես չի ընդունել, բայց և չի հերքում դրանց առկայությունը: Ցավոք սրտի ՀՀ-ն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է:
ՀՀ պետք է ձեռնարկի միջոցներ միջուկային զենքի ձեռքբերման կամ ստեղծման ուղղությամբ: Այն իր արսենալում պետք է ունենա բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:
Զինված ուժերի մշտական որակական գերազանցության պահպանումը, որպես կանոն, համարվում է կարևոր կանխարգելիչ գործոն և որին համապատասխան՝ Հայաստանը պետք է արդիականացնի ռազմատեխնիկական բոլոր միջոցները:
Ժամանակակից տեխնոլոգիական բազայի վրա պետք է ստեղծվեն կամ ձեռք բերվեն զենքի և ռազմական տեխնիկայի նոր տեսակներ, առաջին հերթին՝ հրթիռներ և զրահամեքենաներ, զինված ուժերի կառավարման նոր համակարգեր, հաղորդակցություն, հետախուզություն, ներառյալ տիեզերական հետախուզման և այլ միջոցների լայն օգտագործում: Ըստ այդմ անհրաժեշտ է բարելավվել զինված ուժերի բոլոր տեսակների կազմակերպական կառուցվածքը: Եվ այնուամենայնիվ, թշնամի երկրների նկատմամբ ռազմատեխնիկական գերազանցության հասնելու հիմնական գրավականը, ռազմական ոլորտում ՌԴ հետ համագործակցության զարգացումն է:
Ներկա փուլում Հայաստանի ռազմական հայեցակարգը ոչ լիովին է համապատասխանում երկրի անվտանգության պահանջներին` ազգային անվտանգությունն ապահովելու նպատակներին: Հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արագ փոփոխությունները՝ Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունը պետք է վերանայի դրա որոշ դրույթներ և մոտեցումներ՝ ամրապնդելով դրանց պաշտպանական բաղադրիչները՝ հավասարակշռված հարձակողական ռազմավարությամբ:
Ներկայումս Հայաստանի ռազմական հայեցակարգի ձևավորման պատմության մեջ սկսվում է մեկ այլ շրջան` կապված տարածաշրջանում իրավիճակի փոփոխության, ինչպես նաև մեր պետության դեմ ռազմական գործողությունների` հիմնականում հրթիռային հարձակումների, զինված խմբերի ներթափանցման, երկիր ահաբեկիչների և կիբերհարձակումների հետ:
ՀՀ զինված ուժերը բարեփոխելու և ռազմական հայեցակարգը փոխելու անհրաժեշտությունը առաջացել է նաև այն իրողությունից, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ այսօրվա գործող տարածաշրջանային մարտահրավերները ամբողջությամբ տարբերվում է այն ամենից, ինչ կար նախկինում` մինչև 2020թ.: Այս պահին շատ ավելի քիչ է շեշտը դրվում ծանր զինատեսակների կիրառման վրա, հիմնական շեշտը դրված է տեխնոլոգիայի վրա, անօդաչու թռչող սարքերի վրա, ինչը մեզ զգալի առավելություն կտա մեր հակառակորդների նկատմամբ: Այսօր «հրազենային փոխհրաձգության» մարտերը, որոնք կային, շատ ավելի քիչ հավանական են:
ՀՀ-ն որքան հնարավոր է արագ պետք է անցում կատարի ռազմական ոլորտում հեղափոխական փոփոխությունների դարաշրջան, ինչի արդյունքում մենք շատ արագ պետք է ունենանք որակապես նոր բանակ:
Այսպիսով, Հայաստանի ռազմական հայեցակարգի հիմնական դրույթների անկասկած հետևողականությամբ իրագործումը, պետք է ենթադրի նաև դրա անընդհատ փոխվելու հնարավորությունները` կախված տարածաշրջանային հակամարտությունների պատմության ընթացքում մի շարք արտաքին և ներքին գործոններից:
Այս փաստաթուղթը պետք է լինի ստատիկ և պահանջում է նրա մշտական վերանայում, իսկ ըստ անհրաժեշտության նաև փոփոխություն` հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած և ունեցող փոփոխությունները և ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ժամանակակից ռազմական բախումների բնույթը: