Think Tank Armenia

Աշխարհում ոսկու արդյունահանման փորձի և այդ համատեքստում Ամուլսարի հանքավայրի շահագործման հեռանկարների վերաբերյալ

Հոդվածներ

Գլուխ 1

1.1 Ոսկու արդյունահանման միտումներն աշխարհում
Այսօր աշխարհում Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղից ոսկի չի արդյունահանվում։ Չինաստանը 2018 թվականի արդյունքներով ոսկու արդյունահանման ծավալներով զբաղեցնում է 1-ին տեղը և այստեղ է արդյունահանվել 2018 թվականին աշխարհում արդյունահանված ոսկու շուրջ 12 տոկոսը։

2018 թվականի արդյունքներով ոսկու արդյունահանման ծավալներով աշխարհի առաջին 44 երկրների ցանկն ունի հետևյալ տեսքը (ներկայացված է տոնայով)

  1.  

China

404.1

  1.  

Australia

314.9

  1.  

Russian Federation

297.3

  1.  

United States

221.7

  1.  

Canada

189.0

  1.  

Peru

158.4

  1.  

Indonesia

136.9

  1.  

Ghana

130.5

  1.  

South Africa

129.8

  1.  

Mexico

115.4

  1.  

Brazil

97.1

  1.  

Uzbekistan

92.5

  1.  

Sudan

76.6

  1.  

Papua New Guinea

69.1

  1.  

Kazakhstan

68.4

  1.  

Mali

61.2

  1.  

Argentina

60.0

  1.  

Burkina Faso

59.3

  1.  

Tanzania

47.7

  1.  

Dem. Rep. of the Congo

44.9

  1.  

Colombia

43.0

  1.  

Zimbabwe

42.2

  1.  

Côte d’Ivoire

40.9

  1.  

Philippines

36.8

  1.  

Chile

36.5

  1.  

Suriname

34.3

  1.  

Dominican Republic

31.6

  1.  

Guinea

27.3

  1.  

Guyana

25.6

  1.  

Turkey

24.9

  1.  

Bolivia

24.1

  1.  

Venezuela

23.0

  1.  

Mongolia

22.6

  1.  

Kyrgyz Republic

22.1

  1.  

Senegal

17.5

  1.  

Egypt

14.7

  1.  

Nigeria

14.0

  1.  

Ecuador

11.5

  1.  

Iran

11.0

  1.  

Ethiopia

11.0

  1.  

New Zealand

9.3

  1.  

Finland

8.3

  1.  

Sweden

7.9

  1.  

Bulgaria

6.8

Հայաստանն այս ցանկում տեղ չի զբաղեցրել, քանի որ Հայաստանի ոսկու հիմնական արդյունահանող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն տարեկան արդյունահանում է ընդամենը 130,000 ունցիա ոսկի (մոտ 4 տոննա)։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսում է արդյունահանել շուրջ 2,100,000 ունցիա ոսկի։ Այսինքն, Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանում տարեկան արդյունահանվող ոսկին կարող է կազմել 320,000 ունցիա (մոտ 10 տոննա), որի դեպքում Հայաստանը ոսկու արդյունահանման ծավալներով աշխարհում կարող է լինել 40-րդը։

Ըստ հաստատված պաշարների՝ ոսկով հարուստ պետությունների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

 

Երկիր

Հաստատված պաշար (տ)

  1.  

Ավստրալիա

9800

  1.  

Հարավային Աֆրիկա

6000

  1.  

Ռուսաստան

5300

  1.  

ԱՄՆ

3000

  1.  

Պերու

2600

  1.  

Ինդոնեզիա

2500

  1.  

Բրազիլիա

2400

  1.  

Կանադա 

2200

  1.  

Չինաստան

2000

  1.  

Ուզբեկստան

1800

Այսպիսով, ոսկու արդյունահանման պաշարներով աշխարհում առաջին հնգյակում են Չինաստանը, Ավստրալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Կանադան։ Նշվածները տեղ են զբաղեցնում նաև ոսկու հաստատված պաշարներով պետությունների առաջին տասնյակում։

1.2.Ոսկու արդյունահանումն ԱՄՆ-ում
Միացյալ նահանգներում ոսկու արդյունաբերական մասշտաբներով արդյունահանումը սկսվել է 18-րդ դարի վերջից։ Արդյունահանման ծավալների աճը հատկապես արագացել է 1980-ականներից սկսած։ Աճի տեմպերին նպաստել է 2 գործոն՝ ոսկու գների շարունակական աճը և ոսկու կորզման համար կույտային տարրալվացման մեթոդի օգտագործումը, որը հնարավորություն էր տալիս ոսկին կորզել Նևադա և այլ նահանգների ցածր պարունակությամբ հանքավայրերից։ 2018 թվականին Միացյալ Նահանգներում արդյունահանվել է 8,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 210-220 տոննա ոսկի, որը կազմում է աշխարհում 2018 թվականին արդյունահանված ոսկու 64 տոկոսը։ Միացյալ Նահանգերի ոսկու հիմնական մասն արդյունահանվում է Նևադա նահանգի բաց եղանակով շահագործվող և կույտային տարրալվացման մեթոդով կորզվող հանքավայրերից։ Բացի Նևադայից, ոսկու արդյունահանմամբ առաջատար են նաև Ալյասկան, Կալիֆոռնիան և Կոլորադոն։  

Հղումներում նշված հանքերի ճնշող մեծամասնությունում ոսկու արդյունահանումը կատարվում է նույն եղանակով, ինչ Ամուլսարի դեպքում՝ կույտային տարրալվացում և ցիանիդի օգտագործում։
Կույտային տարրալվացման հարթակի կառուցման աշխատանքներ Նևադայում։

 

t

1.3. Ոսկու արդյունահանումը Կանադայում

2017 թվականի տվյալներով Կանադայում արդյունահանված ոսկու արժեքը կազմել է 87 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նույն տարում կանադական հանքավայրերից արդյունահանվել է 176 տոննա ոսկի, որը գերազանցում էր 2008 թվականի ցուցանիշը 80 տոկոսով։ 2018 թվականի արդյունահանման ծավալները 142 տոկոսով ավել էին 2017 թվականի ցուցանիշից և կազմում էին աշխարհում արդյունահանված ոսկու շուրջ 6 տոկոսը։ Այս աճը հիմնականում պայմանավորված էր Պրետիում Ռիզորսիս Բրյուսջեք և Նյու Գոլդս Ռեյնի Ռիվեր Գոլդ նախագծերի կողմից արդյունահանման ծավալների աճով (2017 թվականի 189,000 ունցիայի փոխարեն 603,000 ունցիա)։ 

Առաջիկա տարիներին սպասվում է, որ Կանադայում ոսկու արդյունահանումը կավելանա տարեկան միջինը 27 տոկոսով և 2023 թվականին կհասնի 7,600,000  ունցիայի։ Այս աճին պետք է նպաստեն առաջիկա տարիներին նոր արդյունահանման նախագծերի գործարկումը, ինչպիսիք են ՔՍՄ-ը, Բլեքուոթեր Գոլդը, Նյու Փրոսփերիթին, Մելիադինը, Իգլ Գոլդը և Լամաք Գոլդը։ Հատկանշական է, որ նշված նոր նախագծերից գերակշիռ մեծամասնության դեպքում ևս արդյունահանումն իրականացվելու է կույտային տարրալվացման մեթոդով։ 

Կանադայի Բնական Պաշարների Դեպարտամենտի կողմից ոսկու արդյունահանմանը այլ օգտակարա հանածոների համեմատ տրված է առաջնայնություն։ 2018 թվականի տվյալներով երկրի ընդհանուր հանքարդյունաբերական արտադրանքի մեջ ոսկու արժեքը կազմել է 21 տոկոս։ Օնտարիո, Քվեբեկ և Բրիտանական Կոլումբիա նահանգներն ապահովում են երկրում արդյունահանվող ոսկու 87 տոկոսը։

Կանադական Քվեբեկում գտնվող Մալարտիկ հանքավայրն իր արդյունահանման ծավալներով համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը։ 2018 թվականին այս հանքավայրից արդյունահանվել է 697,000 ունցիա ոսկի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսով։

Մալարտիկ հանքավայրը

t2

1.4.Ոսկու արդյունահանումն Ավստրալիայում

Ոսկու արդյունահանումը պատմականորեն եղել է Ավստրալիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայումս Ավստրալիայում ոսկու արդյունահանման ծավալները շարունակում են արագորեն աճել։ 2018 թվականին Ավստրալիայում արդյունահանվել է շուրջ 310 տոննա կամ մոտ 10 միլիոն ունցիա ոսկի, ինչը վերջին 20 տարիների ընթացքում ռեկորդային է Ավստրալիայի համար։ Ստորև ներկայացվում է Ավստրալիայի ամենամեծ ոսկու հանքավայրերի հակիրճ նկարագիրը։

1.Բոդդինգտոն
Նյումոնտ ընկերությունը գնեց Արևմտյան Ավստրալիայում գտնվող Բոդդինգտոն հանքավայրը 2009 թվականին  և արտադրողականությունը հասցրեց մինչև տարեկան 787,000 ունցիայի։ Ընկերությունը ներկայումս լավատեսորեն է տրամադրված, որ հանքավայրը երկարաժամկետ հեռանկարում կշարունակի մնալ շահութաբեր։ Ընկերությունն արդեն ներդրել է 500 միլիոն ԱՄՆ դոլար հանքավայրի հարավային բացահանքի ընդլայնման մեջ, որի նպատակն է տարեկան արտադրողականությունը հասցնել 850,000 ունցիայի, իսկ հանքի կյանքի տևողությունը մինչև 2025 թվական։ Ավստրալիայի կառավարությունը 2012 թվականին հավանություն տվեց նաև ընկերությանը տրամադրված լեռնահատկացման տարածքի ընդլայնմանը 29 հեկտարով, որը պետք է օգտագործվեր ջրային ամբարտակների կառուցման և ջրերի պահուստավորման համար։ Սա Նյումոնտի առավել ընդգրկուն նպատակի մասն էր հանքի կյանքի տևողությունը երկարացնելու մինչև 2040 թվական։ Նյումոնտը հանքի 112 միլիոն ունցիա հաստատված պաշարների առկայության պայմաններում վստահ է, որ հանքի բարձր արտադրողականությունը կպահպանվի առաջիկա տարիներին։

Տեսարան Բոդդինգտոն հանքավայրից

t3

2.Ֆիմիստոն

Ֆիմիստոն նախագիծն ունի 700,000 ունցիայի տարեկան արտադրողականություն և հանդիսանում է Նյումոնտի և Բերիք Ավստրալիայի համատեղ ձեռնարկություն։ Հանքավայրի շահագործումը սկսվել է 1989 թվականին և ուներ 16 միլիոն ունցիայի ընդհանուր հաստատված պաշարներ։ Այս հանքավայրը հայտնի է նաև ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ կատարված խոշոր ներդրումներով։ Հանքավայրում կազմակերպվում են նաև զբոսաշրջային տուրեր։ Հանքավայրը գտնվում է 30,000 բնակիչ ունեցող Կալգուրլի քաղաքի անմիջական հարևանությամբ։

Կալգուրլի քաղաքը և Ֆիմիստոն հանքավայրը

t4

3.Ջանդի
Ջանդի նախագիծը ևս տեղակայված է Արևմտյան Ավստրալիայում։ Այստեղ ոսկու արդյունահանումն իրականացվում է բացառապես ստորերկրյա եղանակով։ Տարեկան արդյունահանվում է 18 միլիոն տոննա հանքաքար, որից կորզվում է 499,000 ունցիա ոսկի։ Հանքավայրի սեփականատերերը ներկայումս պլանավորում են ընդլայնել շահագործումը դեպի նոր հայտնաբերված ոսկու շատ բարձր պարունակությամբ հանքային մարմին (տոննայում 765 գրամ)։

5.Տելֆեր
Տելֆեր հանքավայրը Ավստրալիայում ամենահներից է։ Այստեղից 1975-2000թթ արդյունահանվել է շուրջ 6,000,000 ունցիա ոսկի, որից հետո հանքավայրի շահագործումը կասեցվեց բարձր օպերացիոն ծախսերի պատճառով։ Աշխատանքները վերսկսվեցին 2004 թվականին, որից հետո մինչև օրս հանքավայրից արդյունահանվել է շուրջ 5,000,000 ունցիա ոսկի, իսկ միայն 2018 թվականին՝ 425,536 ունցիա։

2015 թվականին ընկերությոնը ստորագրեց հողօգտագործման պայմանագիր Մարտու բնիկ ժողովրդի հետ։ Այս պայմանագիրը թույլ տվեց շարունակել արդյունահանման աշխատանքները, իսկ Մարտուն հինգ տարիների ընթացքում կստանա 18 միլիոն դոլար։ Այս պայմանագրով ընդերքօգտագործողը պարտավորվել է տեղացիներին տարամադրել նաև մի շարք այլ ծառայություններ, ներառյալ լոգիստիկ աջակցություն, վերապատրաստումներ և աշխատատեղեր։

6.Կովալ
Կովալը Արևմտյան Ավստրալիայից դուրս տեղակայված ամենամեծ հանքավայրն է, գտնվում է Նոր Հարավային Ուելս նահանգում, Սիդնեյ քաղաքից 350կմ հեռավորության վրա։ Վերջին տասնամյակում հանքավայրի արտադրողականությունը տատանվել է 2008 թվականի 191,000 ունցիայից մինչև 2013 թվականի 314,000 ունցիա։ 2018 թվականին արտադրողականությունը կազմել է 258,000 ունցիա։ Հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 608 միլիոն ունցիա։ 

Անցյալ տարի այս հանքավայրին թույլատրվեց փոփոխություններ կատարել նախագծում՝ հանքավայրի տարեկան արդյունահանման ծավալները 75 միլիոն տոննայից 98 միլիոն տոննա հասցնելու համար։ Ընկերությունն այդ ընթացքում իրականացրեց նաև նոր ՇՄԱԳ, որի արդյունքներով պարտավորվեց հանքի փակումից հետո իրականացնել ռեկուլտիվացիոն խոշորամասշտաբ աշխատանքներ, որի արդյունքում տարածքում հնարավոր է լինելու կազմակերպել գյուղատնտեսական արտադրություն։

Կովալ հանքավայրը և հարակից նույնանուն լիճը

t5

1.5.Ոսկու արդյունահանումը Չինաստանում

2018 թվականի տվյալներով Չինաստանը 404 տոննա ոսկու արդյունահանմամբ աշխարհում զբաղեցնում է 1-ին տեղը։ Վերջին տարիներին Չինաստանի ոսկու արդյունահանման ոլորտը ներգրավում է նորանոր տեղական և օտարերկրյա ներդրումներ։ Արդյունքում երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են նոր հանքավայրեր։ Չինաստանի հաստատված ոսկու պաշարները կազմում են աշխարհի ընդհանուր պաշարների 7 տոկոսը։ Ոսկու արդյունահանման ոլորտի օտարերկրյա ներդրումների մեծ մասը գալիս են Ավստրալիայից և Կանադայից։ Չինաստանում արդյունահանվող ոսկին հիմնականում մնում է երկրի ներսում և օգտագործվում է ոսկյա իրերի պատրաստման, ինչպես նաև այլ արդյունաբերական ապրանքների արտադրության մեջ։ Ներկայումս չինական շուկայի ոսկու պահանջարկը կազմում է աշխարհի ընդհանուր պահանջարկի 92 տոկոսը։ 2006 թվականից սկսած չինական կառավարությունը սկսեց ակտիվորեն հորդորել և աջակցել պետական մասնակցությամբ, ինչպես նաև մասնավոր ընկերություններին ձեռք բերելու ոսկու հաքավայրեր երկրից դուրս։ Արդյունքում ներկայումս Չինաստանից դուրս բազմաթիվ են չինական կապիտալի մասնակցությամբ ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները, հատկապես աֆրիկյան երկրներում։

1.6.Ոսկու արդյունահանումы ՌԴ-ում

ՌԴ-ն, ինչպես նշվել է վերևում, աշխարհում 3-րդն է ոսկու արդյունահանման ծավալներով։ Ընդ որում, 2017 թվականի համեմատ 2018 թվականի աճը կազմել է 2 տոկոս։ Հիմնական արդյունահանողներից է Պոլյուս ԲԲԸ-ն, որը 2018 թվականին իրացրել է 2,333,000 ունցիա ոսկի, ինչը 8 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։ Իրացումից հասույթը կազմել է 2,915 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը, որը եղել է 2,721 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մյուս խոշոր արդյունահանողներից են Պոլիմետալը (1,198,000 ունցիա 2018 թվականին), կանադական Կինռոսս Գոլդը (490,000 ունցիա 2018 թվականին) և այլն։

1.7. Ոսկու արդյունահանմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններն աշխարհում

Ստորև ներկայացվում է 2018 թվականի տվյալներով աշխարհում ոսկու արդյունահանմամբ զբաղվող խոշոր ընկերությունների 1-ին տասնյակը։

Ինչպես հետևում է վերը բերված աղյուսակից, առաջին տասնյակում ընդգրկված են 4 կանադական,  2 ամերիկյան, 2 հարավաֆրիկյան, մեկ ռուսական և մեկ ավստրալիական ընկերություն։ 

1.8.Աշխարհի խոշորագույն ոսկու հանքավայերը

   1.Գրասբերգ, Իդոնեզիա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 2,7 միլիոն ունցիա ոսկի։

t7

2. Մուրունտաու, Ուզբեկստան։ 2018 թվականին այստեղից կույտային տարրալվացման եղանակով արդյունահանվել է 2,4 միլիոն ունցիա ոսկի։ Ոսկու պաշարները գնահատվում են 150 միլիոն ունցիա, որպիսի ցուցանիշով այն առաջինն է աշխարհում։

t8

3.Գոլդսթրայք, Նևադա, ԱՄՆ։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 2,1 միլիոն ունցիա ոսկի։

t9

4.Օլիմպիադա, Ռուսաստան։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 1,3 միլիոն ունցիա ոսկի, ինչը 12 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

t10

5.Լիհիր, Պապուա Նոր Գվինեա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 976,000 ունցիա ոսկի, ինչը 6 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

t11

6.Պուեբլո Վիեխո, Դոմինիկյան Հանրապետություն։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 969,000 ունցիա ոսկի։

t12

7.Կառլին, Նևադա, ԱՄՆ։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 927,000 ունցիա ոսկի։

t13

8.Կիբալի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 807,000 ունցիա ոսկի, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

t14

9.Կադիա Իսթ, Ավստրալիա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 752,000 ունցիա ոսկի, ինչը 52 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

t15

10.Բոդդինգտոն, Ավստրալիա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 709,000 ունցիա ոսկի։

t16

11.Մալարտիկ, Կանադա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 697,000 ունցիա ոսկի, ինչը 10 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։

t17

12.Կալգուրլի, Ավստրալիա։ 2018 թվականին այստեղից արդյունահանվել է 628,000 ունցիա ոսկի։

t18

Գլուխ 2

Ոսկու արդյունահանման ընթացքում ցիանիդի օգտագործումը, վտանգները և իրավական կարգավորման փորձը

Սույն գլխում նկարագրվում է, թե ինչ է ցիանիդը, ինչպես է այն օգտագործվում արդյունաբերության, մասնավորապես՝ ոսկու արդյունահանման ընթացքում, որոնք են դրա հետ կապված վտանգները, հնարավոր այլընտրանքները և դրա օգտագործման իրավական կարգավորումները։

2.1.Ինչ է ցիանիդը

Ցիանիդ հասկացությունը միավորում է անօրգանական միացությունների մի քանի տեսակ, որոնք պարունակում են CN (ածխածին ազոտ) խումբը։ Միաժամանակ, ցիանիդները բաժանվում են պարզերի՝ HCN (ջրածին, ածխածին, ազոտ) կապտաթթվի աղեր և կոմպլեքսների։

2.2.Ցիանիդի բնութագրիչները

CN խմբի միացությունները գոյություն ունեն բնության մեջ։ Դրանք առաջանում են բնականորեն բույսերի և մշակված մսի մեջ։ Ցիանիդն արտադրվում է նաև արդյունաբերական եղանակով և խիստ թունավոր է մարդկանց համար։ 

Ջրածնային ցիանիդի (պարզ ցիանիդ) թունավորման մակարդակը մարդկանց համար կախված է դրա բնույթից և օգտագործման եղանակից։ Հիմք ընդունելով մարդկանց անհատական առանձնահատկությունները՝ որևէ միացության թունավորման մակարդակը չափվում է այն բաղադրության հաշվարկով, որը մահացու է բնակչության 50 տոկոսի համար (LC 50 – Lethal Concentration 50 (մահացու բաղադրություն 50)). LC 50-ը գազային ջրածնային ցիանիդի համար կազմում է 100-300 մասնիկ միլիոնի վրա։ Այսպիսի կոնցենտրացիաներում մահ առաջանում է 10-60 րոպեում։ Միլիոնի հարաբերակցությամբ 2000 մասնիկի դեպքում ներշնչումը բերում է մահվան 1 րոպեի ընթացքում։ LD-50-ը ջրածնային ցիանիդի կլանման դեպքում կազմում է 1-3 միլիգրամ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար։ Իհարկե, ավելի ճշգրիտ հաշվարկները կախված են ցիանիդի կոնկրետ տեսակից։ Այնուամենայնիվ, ցիանիդը չի դիտարկվում որպես կայուն թույն, իսկ կաթնասունների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց չեն տվել, որ այն կուտակվում է նրանց մարմնում։

2.3.Ցիանիդի կիրառումը և այլընտրանքները

Այսօր ցիանիդի ավելի քան մեկ միլիոն տոննա, որը կազմում է դրա արտադրության մոտ 80 տոկոսը, տարեկան օգտագործվում է քիմիական արդյունաբերության մեջ նիտրիլ, նեյլոն և ակրիլ պլաստիկի արտադրության համար։ Մնացածից 18 տոկոսն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ՝ հիմնականում ոսկու արդյունահանման համար։

Այս պահին իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնց նպատակն է գտնել ցիանիդի ավելի արդյունավետ այլընտրանք։ Դրանցից գրեթե բոլորը, եթե ոչ բոլորը, ունեն սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են դրանց լայնածավալ ներդրմանը ոսկու արդյունահանման մեջ։ Մասնավորապես, Thiourea-ն (SC(NH2)2) կապված է հակատոքսիկացման բարձր արժեքի հետ, ունի սահմանափակ վերամշակման հնարավորություն և իր պարամետրերով բարդ կառավարելի է։ Thiosulphate-ը (S2O2−3) բարձր անկայուն է և նույնպես ունի ցածր վերամշակման հնարավորություն և հակատոքսիկացման բարձր արժեք։ Thiocyanate-ը (SCN) ավելի կայուն է, կարող է դառնալ այլընտրանք, սակայն դեռ հետազոտություն փուլում է և ունի զգալի խնդիրներ։ Նույնպիսի խնդիրներ կան նաև այլ միացությունների հետ։ Դրա պատճառով էլ, ի հեճուկս ցիանիդի օգտագործման դեմ լուրջ դիմադրության, քանի դեռ հետազոտոթյունները չեն առաջարկի մեկ կամ մի քանի այլընտրանքներ, որոնք ոսկու արդյունահանումը կդարձնեն տնտեսապես մրցունակ, ցիանիդը կշարունակի մնալ միակ պրակտիկ միացությունը, որը կարող է օգտագործվել ոսկու արդյունահանման լայնածաված գործընթացներում։

2.4.Ոսկու արդյունահանման ընթացքում ցիանիդի հետ կապված վթարները

Ոսկու արդյունահանման ընթացքում եղել են մի շարք վթարներ, որոնք վերաբերում են ցիանիդի արտահոսքին։ 

Սույն զեկույցի շրջանակներում ուսումնասիրել ենք դրանցից երեքը՝ 1995թ.-ի Գայանայի Կոոպերատիվ Հանրապետության Օմայ հանքի, 1998թ.-ի Ղրղզստանի Հանրապետության Կումտոր հանքի և 2000թ.-ի Ռումինիայի Հանրապետության Բայա-Մարե հանքի վթարները։

2.5.1995թ.-ի Գայանայի Կոոպերատիվ Հանրապետության Օմայ հանքի վթարը.

Օմայ գետի (Էսեկիբո գետի վտակ) մոտ գտնվող համանուն հանքը բացվել է 1993 թվականին՝ շահագործվելով Օմայ Գոլդ Մայնս ՍՊԸ (Omai Gold Mines Ltd.) կողմից։ Համաշխարհային բանկը որպես աջակցություն տրամադրել է 163 միլիոն դոլարի քաղաքական ռիսկի ապահովագրություն։ Ընկերության 35 տոկոսը պատկանում էր ամերիկյան Գոլդեն Սթար Ռեսորսիս (Golden Star Resources) ընկերությանը, 60 տոկոսը՝ կանադական Քամբիոր Ինք.-ին (Cambior Inc.), հինգ տոկոսը՝ Գայանայի կառավարությունը։ 

1995թ.-ին Օմայի հանքը լատինական ամերիկայի մեծագույն հանքերից էր և երկրի հիմնական գործատուներից ու արտասահմանյան ներդրումների աղբյուրներից։ Ինչևէ, 1995 թվականի սկզբին հանքի հետ խնդիրներ ծագեցին՝ պոչամբարում փոքր ճաքերի պատճառով հնչում էին նոր բնապահպանական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկներ։ Մինչև արտանետումը Օմայ հանքը անցել էր բնապահպանական միայն մեկ գնահատում, որը պատվիրվել էր հենց ընկերության կողմից։

Ցիանիդի արտանետումից հետո Օմայ գետի գույնը դարձավ սպիտակա-վարդագույն։ Կառավարությունը զգուշացրեց ազդակիր համայնքին չօգտագործել գետի ջուրը։ Բնակիչների մեծամասնությունը բնիկ համայնքներից էին, ովքեր հանրային քննարկումներում շատ փոքր դեր ունեին։ Էսեկիբո գետը հայտարարվեց անվտանգ արտանետումից մեկ շաբաթ անց, սակայն բնակիչներից շատերը շարունակում են չօգտագործել գետի ջուրը։ Ընկերության հատուցումները տուժած բնակիչներին տարբեր աղբյուրներում բնութագրվել են որպես ոչ էական։

Բնապահպանական հետազոտությունից հետո Օմայ հանքը վերաբացվեց 1996 թվականի սկզբներին և շարունակեց իր գործունեությունը մինչև 2005 թվականը, երբ այն փակվեց հումքի սպառման պատճառով։ Հանքը այնուհետև կրկին վերաբացվեց 2014 թվականին։ 

2.6.1998թ.-ի Ղրղզստանի Հանրապետության Կումտոր հանքի վթարը

Կումտորի հանքը գտնվում է Տյան-Շան լեռնաշղթայում։ Կումտոր հանքը բացվել է 1978թ.-ին։ Անկախանալուց հետո հանքը 1992թ.-ին տրվում է կանադական Կամեկո կորպորացիային (Cameco Corporation)։ 

1998թ.-ի մայիսի 20-ին, ցերեկը ժամը 12։10-ին տրանսպորտային շարասյունը, որը կազմված էր հինգ բեռնատարից և երկու անվտանգության մեքենայից, շարժվում էր Բալիչկի քաղաքից դեպի հանք։ Յուրաքանչյուր բեռնատարը փոխադրում էր 6 մետր բարձրությամբ 20 տոննա Ցիանիդի (NaCN) բրիկետներ։ Ճանապարհի վրա՝ Բարսկաուն գյուղի մոտակայքում (7,000 բնակիչ), շարասյան չորրորդ բեռնատարը շրջվեց և կամրջից ընկավ Բարսկաուն գետը։ Ցիանիդով կոնտեյները նույնպես ընկավ գետը։ Ցիանիդի մի մասը՝ մոտավորապես 1762 կգ, արտանետվեց գետի մեջ։ 

Ղրղզստանի փոխվարչապետի նախաձեռնությամբ իրականացվեց վթարի փորձաքննություն։ Այն տեղի ունեցավ 1998թ.-ի մայիսից հունիս և հանգեց հետևյալին՝

Ցիանիդի կոնցենտրացիաներն օդում արդյունաբերական անվտանգ ստանդարտների վերին սահմաններից բավական ցածր էին։ Ցիանիդի կոնցենտրացիան հողում չէր հասել այն մակարդակների, որոնք վտանգավոր էին մարդու կյանքի համար։ Այնուամենայնիվ, ցածր ցիանիդային կոնցենտրացիաները կարող են ազդեցություն ունենալ որդերի և հողի այլ բնակիչների, բույսերի համար։ Սակայն, այդպիսի բույսերով սնվելը չի կարող վնասակար լինել մարդկանց և կենդանիների համար։ 

Ցիանիդի կոնցենտրացիան Բարսկաուն գետում բավականին բարձր էր վթարից մի քանի ժամվա ընթացքում և կարող էր բերել առողջական լուրջ խնդիրների։ Ընդհանուր ժամանակը, որը պահանջվում էր գետից ցիանիդի մաքրման համար, մոտ տասը ժամ էր։ 

Ցիանիդի ուղղակի ազդեցություններ չէր հայտնաբերվել հարակից ֆերմաներում։ Չէր դիտարկվել նաև ազդեցություն գետի ձկան պաշարների վրա։ Սա ցույց է տալիս, որ գետը և Իսիկ-Կուլ լիճն անվտանգ են հանրային օգտագործման համար։ Բացի դրանից, ձկան մեջ ցիանիդի առկայության դեպքում, այն կապված է լինելու հեմոգլոբինի հետ և անվտանգ է լինելու ուտելու համար։ Ցիանիդի որևէ պարունակություն առկա չի եղել կաթում և տեղի կաթնամթերքում։ Իսիկ-Կուլ լճին նույնպես որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ վնաս չի պատճառվել։ Հարակից գյուղերում նույնպես չի հայտնաբերվել որևէ ապացույց, որ ցիանիդը ազդել է բնակիչների առողջության վրա։

2.7.2000թ.-ի Ռումինիայի Հանրապետության Բայա-Մարե հանքի վթարը.

Բայա-Մարե հանքը 1990-ականներից շահագործում էր ավստրալական և ռումինական ներդրումներով հիմնադրված Աուրուլ (Aurul) ընկերությունը։

2000 թվականի հունվարի 30-ի երեկոյան Բայա-Մարե քաղաքի կողքը գտնվող պոչամբարը փլուզվեց։ Դա բերեց մոտավորապես 100,000 խորանարդ մետր աղտոտված ջրի արտանետմանը Լապուս գետը։ Ջուրը պարունակում էր մոտ 120 տոննա ցիանիդ և ծանր մետաղներ։

Վթարն ուսումասիրել և կազմել են եզրակացություններ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը և Եվրոպական Միությունը։

Որպես պոչամբարի փլուզվելու պատճառներ հիմնականում դիտարկվեցին նախագծային թերացումները, շահագործման չգնահատված պայմանները և վատ եղանակային պայմանները։

Բարեբախտաբար, մարդկանց կյանքի և առողջության վրա կարճաժամկետ վատ ազդեցություն վթարը չունեցավ, չնայած երկարաժամկետ բացասական ազդեցությունը հնարավոր է։ 

Սակայն վթարն ունեցավ կարճաժամկետ ավերիչ ազդեցություն Տիսա գետի վրա։ Պլանկտոնի 30-60 տոկոսը ոչնչացվեց, չնայած վթարից մի քանի օր անց սկսեց վերականգնվել և 2000թ.-ի դեկտեմբերին պլանկտոնը բարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով հիմնականում վերականգնվել էր։ 

Առկա են հաշվարկներ, որ մոտ 1240 տոննա ձուկ ոչնչացվեց։ Հնարավոր է, որ մի շարք էնդեմիկ չկնատեսակներ վերջնական վերացած լինեն վթարի հետևանքով։ Ըստ որոշ դիտարկումների՝ ձկնային աշխարհն ավելի շատ կտուժեր, եթե գետի սառույցը չխոչընդոտեր թափոնների ներթափանցմանը գետ։ 

Կային որոշ ապացույցներ, որ գտնվել են մահացած թռչուններ։ Այնուամենայնիվ, կարճաժամկետ ազդեցությունը թռչունների և կաթնասունների վրա սահմանափակ էր։ Ըստ որոշ կարծիքների՝ դա պայմանավորված է նրանով, որ թռչունները և կաթնասունները, գտնվելով սննդային շղթայի վերին հատվածում, լքել են տարածքը, քանի որ սնունդ հայթայթելու իրենց հնարավորությունները քչացել են։

Երկարաժամկետ և միջնաժամկետ ազդեցությունը կարող է բավականին մեծ լինել հիմնականում ծանր մետաղների բարձր պարունակության պատճառով։

2.8.Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում.

Հանքարդյունաբերությունն ընդհանրապես, և ցիանիդի օգտագործումը, մասնավորապես, ՀՀ-ում կարգավորված են շատ թերի։ Առկա չեն ընդունված տեխնիկական կանոնակարգեր, որոնք կկարգավորեին ցիանիդի, զտման այլ մեթոդների կիրառումը, տեխնիկական կառույցներին ներկայացվող պայմանները։

Ցիանիդը միայն դիտարկվում է որպես երկակի նշանակության ապրանք և որոշակիորեն կարգավորվում է դրա արտահանումը, փոխանցումը և փոխադրումը։

Հանքերին վերաբերող ընդհանուր տեխնիկական կանոնակարգերը նկարագրված են ՀՀ կառավարության երկու որոշումներում, սակայն բավականին սահմանափակ կանոններ են նախատեսում։

Պրակտիկայում հաճախ հանրային մարմինները հղում են կատարում խորհրդային ստանդարտներին, որոնք, սակայն, ներկայումս չեն կարող գործում։ 

2.9.Եզրակացություն.

Ցիանիդի օգտագործումն այս պահին չունի այլընտրանք ոսկու արդյունահանման ոլորտում։ Դա նաև նշվել է Եվրոպական Միության հանձնաժողովի կողմից։ Մասնավորապես, Եվրոպական Միության խորհրդարանը 05.05.2010թ.-ին ընդունել էր ռեզոլյուցիա, որով նախատեսվում էր ընդհանրապես արգելել ցիանիդի օգտագործումը ոսկու արդյունահանման մեջ։ Հանձնաժողովը չի ընդունել այդ ընդհանուր արգելքը, այդ թվում նշելով, որ «դա արդարացված չէ բնապահպանական և առողջական տեսանկյունից»։ Հանձնաժողովը նաև նշել է, որ «մատչելի այլընտրանքային տեխնոլոգիաների սուղ լինելու պարագայում, ցիանիդի ընդհանուր արգելքը կարող է բերել առկա հանքերի գործունեության դադարման … ինչը կլինի վնասակար զբաղվածության համար՝ առանց բնապահպանական և առողջական նշանակության ավելացման»։

Պետք է նաև գիտակցել, որ հանքարդյունաբերության մեջ ցիանիդի օգտագործման դեմ ընդդիմության մեծ մասը հիմնված է հարաբերականորեն քիչ լուսաբանված վթարների վրա, որոնց մեծամասնության պատճառը նախագծման սխալներն էին կամ ոսկու կորզման գործընթացում թերացումները։ Ամբողջ աշխարհում ոսկու հանքերում ցիանիդն օգտագործվում է ավելի քան 100 տարի, և ապացույցները բավարար են փաստելու, որ լավ նախագծված և պատշաճ շահագործվող հանքարդյունաբերության դեպքում միացությունը կարող է օգտագործվել անվտանգ և առանց մարդկանց կյանքի և բնության համար էական ռիսկի։

ՀՀ-ում ռիսկերի մեծ մասը գալիս է համապատասխան կարգավորումների բացակայությունից։ Ուստի, անհրաժեշտ է մշակել խիստ տեխնիկական կանոնակարգեր, որոնք հստակորեն կկարգավորեն ցիանիդի օգտագործումը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում այլ խնդիրներ, այդ թվում՝ պոչամբարների շահագործումը։

Գլուխ 3

Ոսկու արդյունահանման դեմ հասարակական դիմադրությունը

Գաղտնիք չէ , որ յուրաքանչյուր տնտեսապես նշանակալի նախաձեռնություն հղի է շրջակա միջավայրի վրա ազդեցության մեծ ռիսկերով։ Այս առումով հատկանշական է վերջերս Սիլիկոնային հովտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն տեսակետը, որ քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաէկոլոգիական է։

Մասնագետների կարծիքով իրական բնապահպանի առաքելությունը  տնտեսական զարգացման և բնապահպանության միջև առաջացող հակասությունների փոխզիջումային լուծումներով հանդես գալն է, սակայն այն բնապահպանական  շարժումները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում, աղերս չունեն վերևում նշվածի հետ։ Սրանք ավելի շատ ռադիկալ շարժումներ են հիշեցնում, որոնք լուծումներ առաջարկելու փոխարեն հանդես են գալիս «Արգելել», «Փակել», «Քանդել» լոզունգներով։ 

Հանքարդյունաբերությունը մեր իրականության մեջ ներկայացվում է իբրև հրեշ, որը ոչինչ չի տալիս և փչացնում է բնական միջավայրը։

Ըստ ICMM (international council of mining and metals) միջազգային կազմակերպության անցկացրած հետազոտության՝ այն զարգացող երկրները, որոնք ավելի շատ կախում ունեն հանքարդյունաբերությունից, զգալիորեն արագ են մոտենում զարգացած երկրների տնտեսական զարգացման ցուցանիշներին, քան այն երկրները, որնոնք չունեն հանքարդյունաբերություն։ Նախ նշենք, թե ինչ չափանիշներով են ընտրվել հանքարդյունաբերությունից կախում ունեցող երկրները։ Այսպես

Ըստ հետազոտության՝ հանքարդյունաբերությունից կախում ունեցող երկրներ են համարվել այն երկրները, որտեղ արտահանման 20% և ավելին կազմել է հանքաքարի արտահանումը, կամ այն երկրները, որտեղ ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության մասը կազմել է 10 և ավելի տոկոս։ Նշված չափանիշներին համապատասխանել են աշխարհի 53 երկրներ, որոնցից 28-ը ածխաջրածնային հանքարդյունաբերության ոլորտից, 20-ը՝ մետաղական։ Հետազոտությունն իրականացվել է 20 տարվա ընթացքում (1995-2015):

Սոցիոմետրիկներ են ընտրվել հետևյալ չափորոշիչները՝

  1. աղքատության վերացում
  2. սովյալների բացակայություն
  3. առողջապահություն և բարեկեցություն
  4. որակյալ կրթություն
  5. գենդերային հավասարություն
  6. մաքուր ջրային ռեսուրսներ և սանիտարական վիճակ
  7. էներգիայի ստացման մաքուր եղանակներ
  8. արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
  9. արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ
  10. անհավասարության նվազեցում
  11. խաղաղություն, արդարություն և ուժեղ պետական ինստիտուտներ

20 տարի տևած ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ մետաղական հանքարդյունաբերությունից կախում ունեցող երկրներում համախառն աճը կազմել է 78%, ածխաջրածնային հանքարդյունաբերությամբ երկրներում 74%, իսկ հանքարդյունաբերություն չունեցող երկրներում 71%: 

Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքներով յուրաքանչյուր մետաղական հանքի գործարկումը իր հերթին գեներացնում է ևս 3,5 աշխատատեղ տնտեսության այլ ճյուղերում։ 

Նման պայմաններում առնվազն տարակուսելի է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ստորև կներկայացնենք, թե ում և ինչի համար կարող է ձեռնտու լինել Ամուլսարի շուրջ ստեղծված վիճակը։ 

Գաղտնիք չէ, որ երկար տարիներ գործող հանքերում արդյունահանումն ավելի մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան նոր ստեղծվող հանքավայրերում։ Ոլորտում փորձառու և գերակա դիրք ունեցող ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները իրենց եկամուտներն ավելացրել են արտադրողականության բարձրացման հաշվին։ Իրավիճակը տրամագծորեն փոխվել է վերջին տարիներին, քանի որ նոր հանքավայրեր գտնելու պրոցեսը դանդաղել է, իսկ հին հանքավայրերը շահագործելն ավելի շատ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Այս իրավիճակը մի շարք ոսկու արդյունահանմամբ զբաղվող հսկաների ստիպում է գնալ միավորման ճանապարհով։ 2018թ Barrick Gold ընկերությունը (ոսկու արդյունահանմամբ զբաղվող աշխարհում առաջատար ընկերություններից) հայտարարեց Randgold ընկերության հետ միաձուլաման մասին։ 2019թ. տեղի ունեցավ Newmont Mining և GoldCorp ընկերությունների միաձուլումը, վերակազմակերպված Newmont GoldCorp ընկերությունը դարձավ աշխարհում ամենամեծ ոսկու արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունը։ 

Այսպիսով, ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները նվազեցնում են արդյունահանման ծավալները,  միաձուլվում` շուկայում մրցակցության նվազեցման համար, որպեսզի ապահովվի ոսկու համաշխարհային գների կայուն աճը։ Նման պայմաններում ենթադրելի է, որ նոր շուկա մտնող կազմակերպությունների համար արհեստական-անուղղակի խոչընդոտներ կարող են ստեղծվել։

   Եթե հաշվի առնենք մետաղական արդյունաբերության վերևում արդեն նշված ուղղակի-դրական  ազդեցությունը տնտեսության զարգացման վրա, ապա առավել քան հավանական ու տրամաբանական է դառնում Ամուլսարի հանքի շահագործման կասեցման հարցում արտաքին ներգործությամբ, տեղի տարբեր հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ Լիդիան ընկերության գործունեության  համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը։ Որպեսզի ասվածը զուտ ենթադրություն չլինի, բերենք Լատինական Ամերիկայում երկու տարբեր կազմակերպությունների կողմից նույն ժամանակահատվածում ոսկու հանքավայրերի շահագործման օրինակները։ Ստորև ներկայացնում ենք երկու ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի համեմատական աղյուսակը՝

 

Պասկուա Լամա

Էսքյուել

Երկիր

Չիլի

Արգենտինա

Հանքարդյունաբերական ընկերություն

Բերրիք Գոլդ

(ամենամեծ հանքարդյունաբերական ընկերություններից մեկն աշխարհում)

Մերիդիան Գոլդ

(երիտասարդ հանքարդյունաբերական ընկերություն)

Ծրագրի բնութագրիչները (ներդրում, ոսկի)

US$ 3,000 միլիոն ներդրում,

17.4 միլիոն ունցիա ոսկի

US$ 100 միլիոն ներդրում,

3 միլիոն ունցիա ոսկի

Հանքի տեսակ, շահագործման եղանակ

բացահանք, կորզում ցիանիդով

բացահանք, կորզում ցիանիդով

Ազդակիր համայնք բնակչության թիվ

Հուասկո հովիտ

66,491 բնակչությամբ (Ալտո դել Կարմեն 4,840 բնակչությամբ)

քԷսքյուել  28,089  բնակչությամբ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

Այո

Այո

Հանրային լսումներ

Ոչ

Այո

Նախագիծը կասեցվել է

Ոչ

Այո

Բնապահպանական նախաձեռնություններ, որոնք հանդես են եկել նախագծերին դեմ 

Alto del Carmen Defence Coordination, Vallenar Defence

Committee.

Ինքնավար Ազգային Խորհուրդ (Autonomous People’s Assembly (AVA))

Տեղացի բնակչության ներգրավվածություն

Բարձր 

Միջին 

Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 

5.7%

(MMERC, 2008)

1.4%

(MMERC, 2008)

Ստացվում է, որ նույն տարածաշրջանում զուգահեռ ներդրվող հանքարդյունաբերական նախագծերից գործարկվում է այն մեկը, որի շահագործումն իրականացնելու էր ոսկու համաշխարհային շուկայում արդեն իսկ գերակա դիրք  ունեցող կազմակերպությունը, որն, ի դեպ, հանրային լսումներ չէր իրականացրել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փուլում։ Ընդ որում, երկու հանքավայրերի շահագործման դեմ պայքարող հասարակական նախաձեռնությունների հակափաստարկները եղել են նույնը՝ ջրային ռեսուրսների վրա հանքերի գործունեությամբ պայմանավորված հնարավոր ազդեցությունը։

Համեմատաբար երիտասարդ ոսկի արդյունահանող կազմակերպությունների դեմ` տնտեսական մրցակցության համատեքստում կիրառվող արհեստական խոչընդոտները, իհարկե, անօրինական են, սակայն ելնում են տնտեսական շահի, ընդհանուր բիզնես մրցակցության չգրված կանոններից: Առավել վտանգավոր է այս հիմնախնդրի աշխարհաքաղաքական կոնտեքստը: Բազմաթիվ վերլուծություններ փաստում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը բերելու է ՀՀ-ում զգալի տնտեսական զարգացման: Հատկանշական է, որ հանքի շահագործման հարցում սկզբունքային անհամաձայնություն ունեն Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություններ, ազդակիր համայնք հանդիսացող Ջերմուկի, մեր կարծիքով, մեկ կենտրոնից ուղղորդվող բնակչության մի հատված, ինչպես նաև մեզ հետ «բարիդրացիական» հարաբերություններ ունեցող երկու հարևան երկրները` Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետությունները: Սրանք այն երկրներն են, որոնք իրենց համար առաջնահերթ խնդիր են հռչակել Հայաստանի շրջափակումը և տնտեսական զարգացման բոլոր տարածաշրջանային ծրագրերից մեր երկրի դուրս մղումը:

12.07.2016թ. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի թուրք և ադրբեջանցի անդամները 10 կետից բաղկացած ակնհայտ անհիմն հարցադրումներ են բարձրացրել Ամուլսարի հանքի շահագործման պարագայում իրենց երկրներում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության շուրջ: Լիդիան ընկերության կողմից տրվել են այս հարցերին հստակ և սպառիչ պատասխաններ

Ընդհանրապես, պետությունների միջև տնտեսական պատերազմների լավագույն օրինակ է ՌԴ-ԱՄՆ հակամարտության պայմաններում Ռուսաստանում իրականացվող բոլոր խոշոր նախագծերի խափանմանն ուղղված գործունեութանը` էկոակտիվիստների ներգրավմամբ: 2009-2017թ.թ ընթացքում Ռուսաստանամ` խոշոր հանքարդյունաբերական և այլ ներդրումային  նախագծերի չեղարկման հետևանքով, կասեցվել է շուրջ մեկ տրիլիոն հինգ հարյուր տասներեք միլիարդ ռուբլու ընդհանուր ներդրում, ինչի հետևանքով տարեկան երկիրը զրկվել է 67,2-78,6 միլիարդ ռուբլու պետական բյուջե ուղիղ հարկային մուտքերից, ինչպես նաև շուրջ 56 հազար նոր աշխատատեղերից, չհաշված հանքերի շահագործման արդյունքում առաջացող մուլտիպլիկատիվ էֆեկտը: Ապագայում այս ահռելի ֆինանսատնտեսական կորուստներից խուսափելու համար 2014թ. ՌԴ-ում մշակվեց և ընդունվեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Օրենքի կիրարկումից հետո ՌԴ արդարադատության նախարարության ռեեստրում որպես օտարերկրյա գործակալներ գրանցվել են 150 հասարակական կազմակերպություններ, որոնցից 29-ը եղել են բնապահպանական կազմակերպություններ: Առավել հետաքրքիր փաստ է, որ ռեեստրում գրանցվելուց և փաստացի օտարերկրյա ֆինանսավորման դադարեցումից հետո այս բնապահպանական կազմակերպություններից շատերը դադարեցրել են իրենց գործունեությունը կամ վերապրոֆիլավորվել այլ ուղղություններով աշխատելու համար: Փաստացի այս հասարակական կազմակերպությունները զբաղվել են բնապահպանությամբ՝ որպես շահութաբեր բիզնես, և երբ դադարեցվել է ֆինանսավորումը, սկսել են զբաղվել այլ «հայրենանվեր» գործունեությամբ: 

Ըստ «Էկոպաշտպանություն և էկոհարձակում, քաղաքական բնապահպանները Ռուսաստանում և աշխարհում» գիտական հոդվածի՝ ԱՄՆ-ը գլոբալ էկոլոգիանկան իրավունքի միջոցով իրականացնում է քաղաքական էքսպանսիա Ռուսաստանում և աշխարհում: 

Առնվազն տարակուսելի է այն հանգամանքը, որ ՀՀ-ում մինչև այժմ չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն հասարակական կազմակերպությունների գործունեությունը առնվազն վերահսկողության տակ պահելու համար: Այսօր Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններն ամենատարբեր միջոցառումներ իրականացնելու համար միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստանում օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցով, իսկ վերջիններս ֆինանսավորումը գեներացնում է հաճախ ոչ ամենաբարի  շահեր հետապնդող կենտրոններից: 

Հարևան Ադրբեջանում նավթարդյունաբերության հետևանքով վտանգավոր թունավոր թափոններով ախտահարված է ամբողջ Ապշերոնյան թերակղզին, որի մի զգալի հատվածի վրա գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Բաքուն (Ապշերոնյան թերակղզու ընդհանուր մակերեսը կազմում է  222 հազար հեկտար, որից 192 հազար հեկտարի վրա տեղակայված է մայրաքաղաք Բաքուն)

Ստորև ներկայացնում ենք Ապշերոնյան թերակղզու ախտոտվածության քարտեզը`

Չնայած այն հանգամանքին, որ այս երկրի տնտեսաքաղաքական կենտրոն հանդիսացող Ապշերոնյան թերակղզին իրենից մի ամբողջ բնապահպանական թնջուկ է ներկայացնում, այստեղ բնապահպանական շարժումներ չկան, իսկ չկան բնապահպանական շարժումներ, որովհետև մեր խորին համոզմամբ, այդպիսի շարժումների ձևավորման և զարգացման համար կարծես թե պարտադիր պայման է օտարերկրյա դրամաշնորհներով աշխատող հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, ինչի առկայությունը Ադրբեջանի Հանրապետությունում օրենսդրական խստացումների պատճառով պարզապես անհնար է դարձել:

Դեռևս 2009թ. Ադրբեջանում ընդունվել է օտարերկրյա ֆինանասավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որով հկ-ները իրենց գործունեությունը շարունակելու համար պարտավորվում են հատուկ պայմանագիր կնքել պետության հետ, իսկ արդեն 2011թ.-ից հասարակական կազմակերպություններին պարտավորեցրել են  գրանցել յուրաքանչյուր ստացած դրամաշնորհ:

Կարող ենք եզրակացնել, որ այն երկրներում, որտեղ թույլ է հսկողությունը օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների վրա, հետաքրքիր զուգադիպությամբ բազմաթիվ են բնապահպաններն ու բնապահպան ակտիվիստները, որպես հետևանք՝ նաև մտացածին բնապահպանական խնդիրները:    

Արդեն բազմաթիվ երկրներ (Իսրայել, Եգիպտոս, Վենեսուելա, Սերբիա, Իսպանիա) ուժեղացնում են հսկողությունը հասարակական կազմակերպությունների գործունեության ոլորտում, քանի որ վերջիններս դառնում են տվյալ պետությունների ներքին գործերին խառնվելու և փափուկ ուժի կիրառման համար գործիք, ինչն ազգային անվտանգության խնդիր է յուրքանչյուր պետության համար

Դուք չեք կարող պատճենել այս էջի բովանդակությունը