Խաչիկ բնակավայրում ոռոգման ներքին ցանցի 2.5 կմ հատվածի կառուցում:
Նորություններ
Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է` ըստ այդմ, նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության վերականգնմանը ու վերակառուցմանը, ընտրված փորձնական գյուղական վայրերում, որտեղ այդ ճյուղի անկման և հետընթացի արդյունքում առկա է գործազրկություն և արտագաղթ, «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական ՀԿ-ն մտադիր է իր գործունեությունը հետևողականորեն շարունակել այդ բնագավառի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ներդնելով լրացուցիչ խթանիչներ` մասնավորապես օժանդակելով, նախ,
ա/ Խաչիկ գյուղում 2023թ. սուբվենցիոն ծրագրում ներառված, սակայն համայնքային մասնակցության ֆինանսական մասնաբաժնի բացակայության պատճառով, այն հանվել էր ծրագրից, դրանք են`
• ոռոգման ներքին ցանցի ամբողջական կառուցում` շուրջ 2.5 կմ, ինչի համար նախատեսվող գումարի շուրջ 25% համայնքային մասնակցության չափաբաժինն է,
• գյուղի խմելու ջրի ցանցի վերականգնում, ինչի համար նախատեսվող գումարի շուրջ 25% համայնքային մասնակցության չափաբաժինն է,
Ընդ որում` պետք է հաշվի առնել այն փաստը, որ Խաչիկ գյուղում 2023թ. սուբվենցիոն ծրագրում ներառված, համայնքային մասնակցության 30% չափաբաժինը, ՀՀ կառավարության որոշմամբ նվազեցվել է 25%-ի` ընդ որում, եթե այն իրականացվելու է բարեգործների և այլ նմանատիպ նախաձեռնությունների կողմից, ապա այն կկազմի ընդամենը 20%, ինչը` իհարկե, ողջունելի է:
բ/ «ԱՐԵՎ Է ԵԼԵԼ» բարեգործական ծրագրով նախատեսված, Խաչիկ գյուղի նախկին «Կուլտուրայի տան» /այսօր` գործող ակումբ, գյուղապետարանի վարչական շենք և այլ նշանակությամբ/ նկուղային հարկում կավեգործական արվեստանոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ- նախնական գնահատված արժեքը մոտ 3 մլն. դրամ:
գ/ «Կուլտուրայի տան» վնասված տանիքի վերականգնմանն ուղղված որոշակի աշխատանքներին աջակցություն-տանիքի թիթեղյա հեծաններ 150×150-60 մ., 250 հատ ինքնահպման պտուտակ.
դ/ գյուղատնտեսական և սննդամթերքի մշակման և վերամշակման համար որոշ տեխնիկական միջոցների հնարավոր ձեռք բերում` մասնավորապես,
• ոչ մեծ ծավալի ալրաղաց 24 ժամում` 10 տոննա աղունկությամբ, գործարանային արժեքը-12.800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
• սննդի չորացման պահարաններ արժեքը` 4.000.000 դրամ:
• AI 15 -՝ երկու ակոսով, հիդրավլիկ գութան՝ կապված ֆիքսված հենարանի 3 կետանոց կապի հետ, ամբողջական անկախ հիդրավլիկ դիստրիբյուտորով` արժեքը 2.800.000 դրամ:
Ըստ այդմ 2024թ. ՀԿ բյուջեն կազմելու է շուրջ 77.550.295 դրամ:
Ըստ այդմ, 2024թ. Խաչիկ գյուղում նախատեսվող և քննարկմանը ներկայացված խնդիրների համար ՀԿ բյուջեն` համեմատած 2023թ. բյուջեյի կունենա 54.000.000 դրամի չափով աճ: