Արձանագրություն թիվ 23-05 «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողով
Ծրագրեր
ք. Երևան 30 մայիսի 2023թ.
Մասնակցում էին «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն Հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) անդամներ:
Քվորումն ապահովված էր։
ՕՐԱԿԱՐԳ.
1. Օրակարգում ընդգրկված են 4 (չորս) հարց`
- Կազմակերպության բյուջեի ձևավորում` համապատասխանաբար ֆինանսական մուտքերի և ելքերի վերհանում և բաշխման նախագիծ,
- Տրակտոր Բելառուս 921.3 և հասկահավաք կոմբայն CLAAS, DOMINATOR 130 գյուղ.տեխնիկայի հետ կապված որոշակի ֆինանսական և տեխնիկական հարցերի հետ կապված ուսումնասիրություն, ինչի արդյունքներից ելնելով դրանց շահագործման և սպասարկման ծախսերի վերհանում-ուղեցույց,
- Խաչիկ, Կորնիձոր և Ներքին Հանդ գյուղերում իրականացվող ծրագրերի պաշտոնական անվանում,
- ՀՀ սահմանամերձ համայնքերում իրականացվող նույնատիպ ծրագրերի բացահայտման, դրանց գործունեության ուղղվածության, ֆինանսավորման աղբյուրների և ծրագրեր իրականացնող անձանց հնարավոր շրջանակների մոնիտորինգ-վերլուծական աշխատանքներ:
2. Օրակարգի 1-ին կետի 1.1. ենթակետի վերաբերյալ, Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց իրավիճակը, մասնավորապես` զեկուցվեց յուրաքանչյուր ամսվա մուտքերը, դրանցից պարտադիր վճարման ենթակա ծախսերը, այդ թվում ՀԿ տնօրենի աշխատավարձի, համապատասխան հարկերի և ՀԿ պահպանման ծախսերի ցանկը` /ստորև` կցվում է/:
ՀՀ | Ապրանքի անվանում | քանակ/ հատ | Պայմ.արժեք | Կանխավճար | Պայմ.պարտ./դրամ | Պարտ.կատ.ժմնկ/ամիս | Մուտք հազ.դրամ | Ելք հազ. Դրամ |
1 | Հասկահավաք կոմբայն CLASS Dominator 130 ALC00647LO Արմ.Լիզինգ վճար | 2 | 108000000 | 21600000 | 86400000 | 84 | 1028571 | 1028571 |
2 | Տրակտոր Բելառուս 921.3 ALC00618LO պայմ. Արմ.Լիզինգ վճար | 1 | 11500000 | 2300000 | 9200000 | 72 | 127777 | 127777 |
3 | Շրջանակ լար.սարք.,2 Մոմատերթ կպցն. Էլ.սեղան դադան, 2 Ծխարար ԴՊ-2, 10 Մեղրաքամ 4 շրջ.ներժ CIVAN 40025JFD, 5, Դանակ սերեկի CIVAN 80005. 10, ALC00646LO պայմ. Արմ.Լիզինգ վճար | 29 | 960000 | 192000 | 768000 | 36 | 21240 | 21240 |
4 | Հողաֆրեզ UH 72, գության ПЛН-3-35П ALC00623LO պայմ. Արմ.Լիզինգ վճար | 2 | 1970000 | 394000 | 1576000 | 36 | 43778 | 43778 |
5 | աշխատավարձ Հակոբ Մարտիրոսյան | 1 | 400000 | 400000 | ||||
6 | միասնական հարկ Ֆինանսների նախարարության | 1 | 103000 | 103000 | ||||
7 | դրոշմանիշային վճար | 1 | 9000 | 9000 | ||||
8 | GPS սարքավորում, GS_481 պայմանագրով տեղորոշման սարքի սպասարկման վճար | 1 | 4000 | 4000 | ||||
9 | Հաշվի սպասարկման ամսավճար (Պայմանագիր N RP23/10156) ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ. | 1 | 3000 | 3000 | ||||
10 | պահպանման ծախս. (գործուղում, բենզին և գրասենյակային այլ ծախսեր. | 125000 | ||||||
Ընդամենը | 122430000 | 24486000 | 97944000 | 1865366 | 1740366 |
3. Օրակարգի 1-ին կետի 1.2. ենթակետի վերաբերյալ որոշվեց «Քարակոփ» և «Կորնիձորի Բարիքները» կոոպերատիվներին, մինչև «Անհատույց օգտագործման պայմանագրերով» գույքերի փոխանցումը` /հաստատված է,05 ապրիլի 2023թ. «Թինկ Թանկ Արմենիա» Վերլուծական Կենտրոն ՀԿ Անդամների Արտահերթ Ժողովի որոշմամբ/ մատակարար կազմակերպությունից անհրաժեշտ է պարզել` փոխանցվող գույքերի` ներառյալ պարտադիր մոտոժամ-տեխ.սպասարկման, այդ թվում` քսայուղերի ընթացիք փոփոխման, հեկտար-վառելիքի, ժամ-հունձ-հեկտար, անհրաժեշտ պահեստամասերի միջին ծախսերը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ճշտել նախատեսվող վարորդների աշխատավարձերը, որը կարող է լինել և ֆիքսված և գործարքային: Ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի ավելի ճշգրիտ որոշել և պայմանագրում ներառել այն գինը, որով պետք է շահագործվեն նշված տեխնիկայի միջոցները, ինչը պետք է լինի շատ ավելի մատչելի և ողջամիտ քան այսօր շուկայում առաջարկվող գինն է:
Անհրաժեշտ է նաև հստակ ճշտել հունձի` ըստ համայնքների հաջորդականության ժամանակացույցը, հաշվի առնելով նաև որոշակի անհաղթահարելի ուժի հնարավոր առկայությունը:
4. Օրակարգի 1-ին կետի 1.3. ենթակետի վերաբերյալ նշվեց իրականացվող ծրագրերին անվանում տալու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա այն դարձնելու առավել թափանցիկ, ներկայանալի և ճանաչելի:
5. Օրակարգի 1-ին կետի 1.4. ենթակետի վերաբերյալ նշեվեց, որ ծրագրի հետագա զարգացումն և շարունակականությունը ապահովվելու նպատակով, անհրաժեշտ է ունենալ վերլուծություն, ՀՀ նմանատիպ կամ միևնույն սահմանամերձ համայնքերում իրականացվող և/կամ նախատեսվող նույնատիպ կամ այլ ծրագրերի բացահայտման, դրանց գործունեության ուղղվածության, ֆինանսավորման աղբյուրների և ծրագրերն իրականացնող անձանց հնարավոր շրջանակների` այդ թվում, ՀՀ կառավարության և ՀՀ համայնքների` դրանցում ներգրավվածության և/կամ մասնակցության մասին:
Օրակարգային հարցերը դրվեց քվեարկության և 5-կողմ, դեմ-չկա, ձեռնպահ-չկա քվեարկության արդյունքներով Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը միաձայն․
ՈՐՈՇԵՑ․
- Հաստատել կազմակերպության բյուջեի ձևավորման` համապատասխանաբար ֆինանսական մուտքերի և ելքերի բաշխման նախագիծը համաձայն հավելվածի` ընդ որում արձանագրվեց, որ այն կարող է ունենալ աճողական բնույթ, հաշվի առնելով ծրագրի հետագա զարգացման տենդենցը:
- Օրակարգի 1-ին կետի 1.2. ենթակետի վերաբերյալ առաջարկվեց հնարավորինս ողջամիտ ժամկետներում ներկայացնել նշված տվյալները վերլուծության համար:
- Օրակարգի 1-ին կետի 1.3. ենթակետի վերաբերյալ, առաջարկվեց ՀԿ բոլոր մասնակիցներին ներկայացնել առաջարկություններ ծրագրերին համահունչ անվանման և այն անվանակոչելու վերաբերյալ:
- Օրակարգի 1-ին կետի 1.4. ենթակետի վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կրում է խիստ մասնագիտական բնույթ, այն իրականացնել արտաքին ծառայության մատուցման առաջարկով` (outsourcing), սահմանելով աշխատանքների կատարման մինչև 1(մեկ) ամիս ժամկետ:
ՀԿ բոլոր մասնակիցներին առաջարկել` իրենց տեսադաշտում նման անհատ կամ կազմակերպություն ունենալու դեպքում, տեղեկացնել և փոխանցել նրանց կոնտակտային տվյալները ՀԿ, հետագա բանակցությունները վարելու նպատակով:
Սույն հարցի կապակցությամբ, առաջարկվեց նախապատրաստել «Ծառայությունների մատուցման պայմանագրի» նախագիծ:
Օրակարգային հարցերն ավարտվեցին և ժողովը հայտարարվեց փակված:
Սույն արձանագրությունը կազմվել է 31․05․2023թ-ին և բաղկացած է 3(երեք) թերթից։
Ժողովի նախագահ՝
Ժողովի քարտուղար՝