Think Tank Armenia

Արձանագրություն թիվ 23-02 «Թինկ Թանկ Արմենիա» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողով

Ծրագրեր​

ք. Երևան         մեկը մարտի 2023թ.

Մասնակցում էին «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) անդամները` Քվորումը ապահովված էր։

ՕՐԱԿԱՐԳ.

  1. Հավանություն տալ «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությանհեղինակած` «Գյուղական վայրերում տեղական ուժերի ու հնարավորությունների համակցմամբ «ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԵՐ»   կիրառմամբ` կայուն զարգացման» հայեցակարգին:
  2. Կազմակերպության կանոնադրության փոփոխությանն համահունչ` ՀՀ Վայոց Ձորի մարզի` Արենի խոշորացված համայնքի` Խաչիկ և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի` Կորնիձոր գյուղերում աջակցման փորձնական ծրագրի` օրենսդրությամբ սահմանված և իրեն թույլատրվող գործառնությունների և հիմնական գործունեության ուղղությունների իրականացման նպատակով ներգրավել վարկեր, վարկային գծեր, փոխառություններ, լիզինգ, ֆակտորինգ, երաշխիքներ, ակրեդիտիվներ և օգտվելու բանկային և ֆինանսական այլ գործիքներից։
  3. Սահմանել, որ` լիզինգով ձեռք բերվող գույքերը և դրանց արժեքներն են.`

     

    Անվանում և նկարագրություն

    Չափի

    միավոր

    Քանակ

    Միավորի գին (ՀՀ ղրամ)

    ՍԱՀ (ՀՀ ղրամ)

    Ընդամենը գումար (ՀՀ ղրամ)

    Տրակտոր Բելառուս 921.3 (ԱՏԳ ծածկագիր 8701931000)

    հատ

    1

    11 500 000,00 ղր

    0,00 ղր

    11 500 000,00 ղր

    Վճարման ենթակա գումարը տառերով՝ տասնմեկ միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ

    Անվանում և նկարագրություն

    Չափի

    միավոր

    Քանակ

    Միավորի գին (ՀՀ ղրամ)

    ՍԱՀ (ՀՀ ղրամ)

    Ընդամենը գումար (ՀՀ ղրամ)

    Հողաֆրեզ UH 72

    (ԱՏԳ ծածկագիր 84328000000)

    հատ

    1

    1 100 000,00 դր.

    0,00 ղր

    1 100 000,00 դր.

    Գութան 3 իրանանի ПЛН-3-35Ո (ԱՏԳ ծածկագիր 84321000000)

    հատ

    1

    870 000,00 ղր

    0,00 ղր

    870 000.00 ղր

    Վճարման ենթակա գումարը տառերով` մեկ միլիոն ինն հարյուր յոթանասուն հազար ՀՀ դրամ:

    Ընդամենը գույքերի արժեքը՝ 

    1. 13,470,000․00 ՀՀդրամ ընդհանուր արժողությամբ,
    2. տոկոսադրույք՝ 14․00% (սուբսիդավորման տոկոս՝ 14․00%),
    3. ժամկետ՝ մինչև 72 ամիս`, իսկ պայմանագրով սահմանված վճարման օրերն են յուրաքանչյուր հաջորդող ամսվա մինչև 15(տասնհինգ)` ընդ որում, առաջին վճարումը իրականացվելու է 15.04.2023թ-ին:

    Հաշվի  առնելով այն, որ Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է` ըստ այդմ, նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության վերականգնման ու վերակառուցման, հիմնականում այն գյուղական վայրերում, որտեղ այդ ճյուղի անկման և հետընթացի արդյունքում առկա է գործազրկություն և արտագաղթ, Կազմակերպությունը մտադիր է իր գործունեությունը ծավալել նաև այդ բնագավառի հիմնախնդիրների լուծման, հասարակությանը այդ ոլորտի խնդիրներին օժանդակելու ուղղությամբ: Այդ նպատակով էր, որ ժողովում հաստատվեց Կազմակերպության կանոնադրության փոփոխության նախագիծը, և այն ստացավ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական գրանցում:

    Օրակարգային հարցերը դրվեցին քվեարկության և 2 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով «ԹԻՆԿ ԹԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողովը, միաձայն

    ՈՐՈՇԵՑ.

    1. Կազմակերպության նպատակների և գործառույթների փոփոխությամբ պայմանավորված, սկսել` փորձնական ծրագրի իրականացումը վերոնշյալ վարչական տարածքներում;
    2. Համաձայն հաստատված ժամանակացույցի` վերը նշված վարչական տարածքներում, ծրագրի իրականացման նպատակներով ստեղծված և ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված` «Գյուղատնտեսական կոոպերատիվների» հետ կնքել «Գույքի անհատույց օգտագործման» պայմանագրեր:
    3. Դիմել ՀՀ պետական ռեգիստրի գործակալությանը՝ կատարելու Կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցում։

    Սույն արձանագրությունը կազմվել է 01.03.2023թ-ին և բաղկացած է երկու թերթից։

    Ժողովի նախագահ՝    

    Ժողովի քարտուղար՝

     

Դուք չեք կարող պատճենել այս էջի բովանդակությունը